374
21
2808
Ամանորին Beeline-ի ցանցը սպասարկել է ավելի քան 12 միլիոն զանգ

Ամանորին Beeline-ի ցանցը սպասարկել է ավելի քան 12 միլիոն զանգ

Beeline-ը տեղեկացնում է, որ Հայաստանի ամբողջ տարածքում ինչպես Ամանորի գիշերը, այնպես էլ հաջորդող արձակուրդային օրերի ընթացքում ընկերության տեխնիկական բոլոր համակարգերն աշխատել են անխափան: Ընկերության բջջային և ֆիքսված ցանցերում կապի խափանումներ չեն գրանցվել:  

2014թ. դեկտեմբերի 31-ին և 2015թ. հունվարի 1-ին Beeline բջջային  և ֆիքսված ցանցերը սպասարկել են ավելի քան 12 միլիոն մուտքային և ելքային զանգ: Նույն ժամանակահատվածի ընթացքում Beeline բջջային ցանցից ուղարկվել է մոտ 500.000 SMS-հաղորդագրություն:

«Beeline-ը կատարեց խոստումը. Ամանորին մեր բաժանորդները կարողացան  օգտվել անխափան ու որակյալ կապից և շնորհավորել իրենց հարազատներին, բարեկամներին ու ընկերներին տոների կապակցությամբ: Նոր` 2015 թվականին, մենք կշարունակենք աշխատել այնպես, որ մեր ծառայութունները լինեն ամենաորակյալը, պարզն ու հարմարը մեր բոլոր հաճախորդների համար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:   

Նշենք նաև, որ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 1-ը Beeline-ի բջջային կապի բաժանորդներն օգտագործել են ավելի քան 25 տերաբայթ ծավալով ինտերնետ, իսկ ամանորյա տոների ընթացքում` դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 11-ը ներառյալ, Beeline շարժական ինտերնետի բաժանորդներն օգտագործել են 166 տերաբայթ ծավալով ինտերնետ։  

Կարճ հասցե: geek.am/u/4776.html
Beeline Հայաստան Հայաստան Beeline Հեռահաղորդակցություն

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2525 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

ՀՀ Նախագահի ՏՏ ոլորտի 2017թ. մրցանակը՝ iPod-ի ստեղծողին

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2017թ. Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանացել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը: Հոկտեմբերի 19-ին ՀՀ ...

Code

image

Վիվասել-ՄՏՍ. Seedstars մրցույթին դիմում-հայտ է ներկայացրել ավելի քան 50 ստարտափ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է «Seedstars» միջազգային մրցույթի տեղական փուլը, որին արդեն իսկ  դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող ...

Web

image

Ավելի արագ Facebook Հայաստանում

Ucom-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իր տվյալների կենտրոնում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache)` անելով հերթական քայլը Հայաստանում թվային բովանդակության զարգացման և ...

Mobile

image

Ինչ սմարթֆոններից են ամենաշատն օգտվում Հայաստանում. 2017 օգոստոս

Ամեն տարվա աշնանը սմարթֆոնների արտադրության բազմաթիվ առաջատար ընկերություններ ներկայացնում են իրենց նորագույն մոդելները։ Այս աշունը ևս բացառություն չէ, հանրությունն անհամբեր սպասում է iPhone-ի հերթական մոդելներին, ...

Business

image

Facebook և Microsoft կորպորացիաները ավարտել են նոր անդրատլանտյան ինտերնետային մալուխի տեղադրումը

Մոտ երկու տարի առաջ Microsoft և Facebook կորպորացիաները մեկնարկել էին անդրատլանտյան օպտիկական մալուխի տեղադրման միասնական նախագիծը։ Marae անվանված մալուխի երկարությունը 6,600 կմ է, այն մեկնարկում է ...

Various

image

WiFi սարքավորումներ` 173 դպրոցի «Արմաթ» լաբորատորիային

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն այցելել են Երևանի Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram