374
21
2808
Beeline-ը պատրաստ է Ամանորին

Beeline-ը պատրաստ է Ամանորին

Beeline-ը շնորհավորում է բոլոր բաժանորդների Ամանորը և Սուրբ Ծնունդը և տեղեկացնում, որ ընկերությունը ձեռնարկել է բոլոր միջոցները` կապի և հաճախորդների սպասարկման ծառայության անխափան աշխատանքն ապահովելու նպատակով: 

Մասնավորապես, ընկերությունը 18%-ով ավելացրել է 2G ու 3G ցանցերի թողունակությունը և 15%-ով միջազգային ինտերնետ կապուղիներինը: Բացի այդ, ուժեղացվել է բջջային կապի ծածկույթը մայրաքաղաքի կենտրոնական հատվածում: Ամանորյա տոներին հաճախորդների սպասարկման ծառայությունում հերթապահող աշխատակիցների թիվը կավելանա երկու անգամ, որպեսզի հաճախորդների բոլոր դիմումներն օպերատիվ արձագանք ստանան:  

«Beeline-ի հետ պարզ է և հարմար: Մենք անում ենք ամենը, որպեսզի այդպես լինի թե Ամանորի գիշերը և թե հաջորդող տոնական օրերին: Մենք հիմնովին նախապատրաստել ենք մեր կապը և հաճախորդների սպասարկման կենտրոնը կրկնակի ծանրաբեռնվածությամբ աշխատելուն տոնական օրերի ընթացքում: Դրա շնորհիվ մեր հաճախորդները կստանան բոլոր շնորհավորանքները հեռախոսով, ինտերնետով և SMS-ով, ինչպես նաև կկարողանան ցանկացած պահի կապ հաստատել իրենց մտերիմների հետ: Beeline-ը շնորհավորում է բոլոր բաժանորդներին գալիք տոների կապակցությամբ և մաղթում նոր ձեռքբերումներ ու հաղթանակներ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Նշենք, որ 2015 թ. հունվարի 1-ին բոլոր միջքաղաքային զանգերը Beeline-ի ֆիքսված ցանցից դեպի ՀՀ և ԼՂՀ ֆիքսված ցանցեր կլինեն անվճար: 

Ամանորյա տոնական օրերին Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակների աշխատաժամերին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում: 

Կարճ հասցե: geek.am/u/4741.html
Beeline Հայաստան Հայաստան Beeline Հեռահաղորդակցություն

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2593 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ի աջակցությամբ ներդրվող Արմաթ ինժեներական լաբորատորիաները կգործեն նաև Հնդկաստանում

Ucom-ի աջակցությամբ ներդրվող հայկական «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների փորձնական ծրագիրը կներդրվի նաև Հնդկաստանի դպրոցներում։ Այս առիթով փետրվարի 19-ին Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում պաշտոնապես մեկնարկած ՏՏ համաշխարհային համաժողովի ...

Code

image

Apple-ը հրապարակել է 2017թ. ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակը

Apple կորպորացիան հրապարակել է App Store և iTunes հարթակներից 2017թ.-ի ամենաշատ ներբեռնումներ ունցող հավելվածների ցուցակը։ 2016թ.-ի համեմատ տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն։ 2017թ.-ին առաջատարն է ...

Web

image

Ավելի արագ և հասանելի Facebook՝ Ռոստելեկոմի բաժանորդների համար

«Ռոստելեկոմ»-ը հայաստանյան օգտատերերի համար նորանոր տեխնոլոգիական լուծումներ է գործարկում՝ բարձրացնելով ամենահաճախ օգտագործվող ռեսուրսների հասանելիությունն ու ցանցի արագագործությունը։Ընկերությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի հետ կնքված համաձայնագրի արդյունքում «Ռոստելեկոմ»-ի ...

Mobile

image

Samsung Galaxy S9 և S9+ սմարթֆոններն ամբողջովին գաղտնազերծվել են

Փետրվարի 25-ին Samsung-ը պատրաստվում է պաշտոնապես ներկայացնել Samsung Galaxy S9 և S9+ սմարթֆոնները, սակայն արդեն այժմ համացանցում են հայտնվել նոր սմարթֆոնների լուսանկարները։ Տվյալների արտահոսքը ամենայն ...

Business

image

Հայկ Կարապետյան. «Պետք է մրցակցությունը շարունակենք ծառայությունների բարելավման ճանապարհով»

Պարզելու համար, թե Beeline-ն ինչպես է գնահատում Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ընդհանուր վիճակը և թե ընկերությունն ինչ ձեռքբերումներ է գրանցել 2017 թվականին, «ԲԻԶՆԵՍ 24»-ը զրուցել է ...

Various

image

Ucom. Փետրվարի 6-ին մեկնարկեց «Ապահով համացանց 2018» ծրագիրը

Փետրվարի 6-ին՝ Ապահով Համացանցի միջազգային օրը, մեկնարկում է «Ապահով համացանց 2018» վեցամսյա ծրագիրը, որի շրջանակներում մայրաքաղաքի և մարզերի  դպրոցներում կանցկացվեն բաց դասեր համացանցի և թվային ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram