Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը ճանաչվել է  «Տարվա լավագույն ղեկավար»
29/12/2014 22:34

Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը ճանաչվել է «Տարվա լավագույն ղեկավար»

Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Համազգային վստահություն» խորհրդի կազմակերպած «Վստահության վարկանիշ 2014» կոնտենտ վերլուծության շրջանակում արժանացավ «Տարվա լավագույն ղեկավար» կոչմանը:  Պատվավոր մրցանակը շնորհվեց «Համազգային վստահություն» խորհրդի կողմից 2014 թվականին Beeline ապրանքանիշի նկատմամբ վաստակած համակրանքի  և վստահության համար:  

«Համազգային վստահություն» խորհուրդը մեր երկրում զբաղվում է տնտեսության տարբեր ոլորտների ուսումնասիրությամբ և կազմակերպում մեծամասշտաբ միջոցառումներ ու մրցանակբաշխություններ: Այս տարի «Համազգային վստահություն» խորհուրդն ավելի քան 100 ընկերության շրջանում իրականացրել է կոնտենտ վերլուծություն՝ ամփոփելով 2014թ. կատարած սոցհարցումների և փորձագիտական եզրակացության տվյալները, որի արդյունքում էլ ձևավորվել է  «Վստահության վարկանիշ 2014» մրցանակաբաշխությունը: 

«Համազգային վստահություն» խորհրդի կազմակերպած կոնտենտ վերլուծության նպատակն է խրախուսել և հանրությանը ներկայացնել այն ընկերություններին, ղեկավարներին և անհատներին ովքեր իրենց ձեռքբերումների և իրականացրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շնորհիվ դարձել են ոչ միայն շուկա զարգացնող կողմնորոշիչ,  այլ նաև ծառայում են որպես բիզնեսը ճիշտ վարելու վառ օրինակ և առաջավոր փորձ տարածող։ 

«Մեր մրցանակակիրները յուրաքանչյուր ոլորտից ընտրված լավագույներն են, մենք ռեյտնիգավորել և ամենից բարձր վարկանիշի ենք արժանացրել միայն առաջատար անհատներին ու կազմակերպություններին: Ուրախ ենք, որ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մեր ամենից բարձր վարկանիշ ունեցողներից մեկն է: Վստահ ենք, որ առաջատարի պատվավոր կոչումը հիմք է դառնալու նվաճելու նորանոր հորիզոններ»,- նշեց «Համազգային վստահություն» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը:    

«Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել կազմակերպիչներին և հարցման մասնակիցներին նման բարձր գնահատականի համար։ Շատ ուրախ եմ, որ Beeline բաժանորդները վստահում և հավատում են մեզ։ Այս մրցանակը մեր բոլորի հաղթանակն է, քանի որ Beeline թիմն ամբողջ տարի աշխատել և արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր բաժանորդ զգա մեր սերն և հոգատարությունը»,–  նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։