Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Andes գարեջրի շիշը QR-կոդի միջոցով տեսահաղորդագրություններ կփոխանցի Ձեր ընկերներին
25/12/2014 12:26

Andes գարեջրի շիշը QR-կոդի միջոցով տեսահաղորդագրություններ կփոխանցի Ձեր ընկերներին

Իր տարբերվող ու ինքնատիպ մտահղացումներով հայտնի Del Campo Saatchi & Saatchi գովազդային գործակալությունը պաշտոնապես հայտարարել է ևս մեկ գովազդային արշավի մասին՝ գարեջուր արտադրող Andes ընկերության մասնակցությամբ: Երկու բրենդերի համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծվել է աշխարհում առաջին շիշը, որը կարողանում է տեսահաղորդագրությություններ ձայնագրել և փոխանցել ընկերներին կամ հարազատներին, իսկ իրականացվում է այս ամենը QR-կոդի միջոցով: 

Ինչպես պարզաբանում են հեղինակները, սկանավորելով շշի պիտակի վրա նշված շտրիխ կոդը՝ օգտատերը հնարավորություն է ստանում ներբեռնել հատուկ մշակված բջջային հավելվածը, ձայնագրել տեսահաղորդագրությունն ու շշի հետ վիրտուալ կերպով ուղարկել այն հասցեատիրոջը: Երբ վերջինս ստանա գարեջրի շիշը, անհրաժեշտ կլինի սկանավորել այդ նույն շտրիխ կոդը, ինչից հետո գործարկվում է նախապես պահպանված տեսահոլովակը: