Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Թողարկվել է «Total War: Rome II» խաղի նորացված տարբերակը
12/12/2014 12:32

Թողարկվել է «Total War: Rome II» խաղի նորացված տարբերակը

SEGA ընկերությունը ներկայացրել է «Total War: Rome II» հանրահայտ խաղի նորացված տարբերակը, որը գեյմերներին կտեղափոխի մ.թ.ա. 432 թվական՝ ամենահին ժամանակաշրջանը, որ երբևէ հիշատակվել է Total War սերիայում: 

Խաղը ծավալվում է Սպարտա և Աթենք քաղաքների միջև բռնկված կոնֆլիկտի շուրջ: Ընդ որում՝ մինչ քաղաք-պետությունները պայքար են մղում միմյանց դեմ՝ Էգեյան ծովից նրանց հետևում է վաղեմի թշնամին՝ հզոր և անպարտելի Պարսկական կայսրությունը: 

Բացի նոր քարտեզից, որտեղ ամենայն մանրամասնությամբ ներկայացված են Հին Հունաստանն ու հարակից կղզիները, «Total War: Rome II»-ը կառաջարկի մարտի նոր դաշտեր և մի շարք այլ հաճելի անակնկալներ: