Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Դեկտեմբերի 16-ին կմեկնարկի «Android ծրագրավորում» թեմայով նոր դասընթացը
10/12/2014 11:04

Դեկտեմբերի 16-ին կմեկնարկի «Android ծրագրավորում» թեմայով նոր դասընթացը

Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը  հայտարարում են “Android ծրագրավորում” թեմայով նոր դասընթացի մեկնարկը ս.թ.-ի Դեկտեմբերի 16-ին:

Դասընթացը նախատեսված է Android միջավայրում ծրագրային ապահովում մշակելու համար: Դասընթացում ընդգրկված են Android միջավայրում ծրագրային ապահովման ստեղծման հիմնական մոտեցումները:

Հիմնական շեշտը կդրվի հետևյալ կետերի վրա`

*           Android միջավայրում ծրագրավորման ներածություն

*           XML նշագծման լեզուն

*           Օգտագործողի ինտերֆեյսն ու ղեկավարումը

*           Մենյուներ ու դիալոգներ

*           Քարտեզներ ու հասցեներ

*           Բովանդակության մատուցողներ (content provider)

*           Էկրանների տարբեր չափերի ապահովումն ու ուղղվածությունը

*           Գրաֆիկա և ձևավորում

*           Մուլտիմեդիան Android-ում

Դասընթացի մեկնարկը՝ դեկտեմբեր 18-ին, 2014

Դասընթացի տևողությունը՝ 35 ժամ / 14 դաս 2.5 ժամ

Դասընթացի արժեքը՝ 45 000 ՀՀԴ (ԱԱՀ-ն ներառյալ)

Նախնական Գիտելիքներ` մաթեմատիկական մտածողություն և անգլերեն լեզվի սկզբնական գիտելիքներ:

Գրանցվելու համար խնդրում ենք լրացնել համապատասխան հայտը մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ: Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել +374 10 556810 հեռախոսահաամրով