374
21
2808
«Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային ծրագրի հաղթողներն  արդեն հայտնի են

«Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային ծրագրի հաղթողներն արդեն հայտնի են

Հայաստանում արդեն 8-րդ անգամ կայացավ ամենամյա Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) Վենչուրային կոնֆերանսը, որի կազմակերպիչներն էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների զարգացման հիմնադրամը: 

Կոնֆերանսի ընթացքում ԱՄՆ-ի և Հայաստանի փորձագետներից  բաղկացած ժյուրիին ներկայացվեցին 15 ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել էին հայ նորարար թիմերի կողմից «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, գյուղատնտեսություն ոլորտներում:

Առաջին տեղ զբաղեցրեց 3 թիմ՝ SoloLearn, Forkize և MAquaponics, որոնցից յուրաքանչյուրը ստացավ $7500 ԱՄՆ դոլար և 2800000 ՀՀ դրամ ֆինանսավորում: Երկրորդ տեղ զբաղեցրեց 2 թիմ՝ atDent և Ամպային տվյալների անվտանգություն, որոնցից յուրաքանչյուրն էլ արժանացավ 2800000 ՀՀ դրամ ֆինանսավորման:   

‹‹Այս տարի առկա էր մասնակիցների քանակական աճ. մասնակցության հայտ էր ներկայացրել 65 թիմ, որից 15-ը հնարավորություն ստացավ մասնակցելու կոնֆերանսին: Ուրախալի է նաև այն, որ գրանցվել է որակական փոփոխություն, հայկական ստարտափերը փորձում են դուրս գալ տեղական փոքր խնդիրներ լուծելու շրջանակից և կենտրոնանում են գլոբալ նախագծեր իրականացնելու վրա»,- նշեց Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

STEP ծրագիրն իրականցվում է 2006թ. ՀՀ Կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Քաղաքացիական հետազոտությունների ու մշակումների հիմնադրամի (CRDF Global) կողմից: Ծրագրի նպատակն է օգնել ճարտարագետներին, հետազոտողներին և գիտնականներին ներկայացնել իրենց նորարարական ապրանքները շուկայում, ստեղծել նոր վենչուրային ձեռնարկություններ և արդյունավետ համագործակցություն ծավալել գործող ընկերությունների հետ: STEP ծրագիրը նպաստում է նաև տնտեսության զարգացմանը՝ օգնելով հայ գիտնականներին և սկսնակ ընկերություններին կապեր հաստատել տեղական և միջազգային ընկերությունների հետ, ինչը կարող է փոխշահավետ համագործակցության սկիզբ հանդիսանալ: 

Ստորև կարող եք գտնել հաղթող նախագծերի հակիճ նկարագրությունները.

 

SoloLearn

SoloLearn-ը մոբայլ խաղայնացված կրթական հարթակ է, որը նախատեսված է ինչպես խաղերի սիրահարների, այնպես էլ որակյալ կրթություն փնտրող երիտասարդների համար ողջ աշխարհում: SoloLearn-ի դասընթացները անվճար են և հասանելի են ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում, կիրառվում է արդյունավետ և ներգրավող ուսումնական մեթոդաբանություն: Մեկ դասը բաղկացած է շատ կարճ վիդեո դասից (հատուկ հաշվարկված օգտատիրոջ ուշադրությունը կենտրոնացնելու և չձանձրացնելու համար), ինտերակտիվ հարցերից և պրակտիկ վարժություններից/հանձնարարություններից: Պրակտիկ վարժություններն իրական են, այսինքն ծրագրավորում սովորող օգտատերերը իրական կոդ են մշակում, իսկ, օրինակ, լուսանկարչություն սովորողները՝ փոփոխում թվային ֆոտոխցիկի կարգավորումները հենց հավելվածի ներսում: 

 

ՄԱկվափոնիքս 

Ժամանակակից գյուղատնտեսությունում արդյունավետ և անվտանգ թունաքիմիկատների կիրառումն ունի ռազմավարական նշանակություն բնակչության կենսաբանական և պարենային անվտանգության, բնապահպանական իրավիճակի համակարգված բարելավման համար: Գիտական հետազոտությունների արդյունքում կազմակերպվել է պեստիցիդների պատրաստուկային ձևերի ստացման փորձնական արտադրություն, որը կօգնի տեղական արտադրության ընդլայնմանը և Հայաստանի գյուղատնտեսական թունաքիմիկատների շուկայում մրցակցային գնագոյացմանը: 

 

Forkize 

Forkize մեկ ամբողջական մոբայլ տվյալների կառավարման լուծում է, որը ուղղված է մոբայլ և վեբ հավելվածների մետրիկաների, արդյունավետության օպտիմիզացմանը՝ ընտրանքային փորձարկումների և մարկետինգի գործիքների միջոցով։

 

Ամպային տվյալների անվտանգություն

Հանրային ամպային պահեստները (DropBox, Box, Google Drive…) լայնորեն օգտագործվում են անհատների և ընկերությունների կողմից։ Բայց ոչ մի ամպային պահոց չի կարելի համարել վստահելի, օրինակ՝ Dropbox-ում պահված ցանկացած ֆայլ հասանելի է DropBox-ին: Տվյալների անվտանգության ապահովման համար եթե ինչ-որ անձնական տեղեկություն պետք է պահվի ամպի մեջ, այն պետք է լինի գաղտնագրված` նախքան պահեստում ներբեռնելը։ Առաջարկվող արտադրանքն ամպային տվյալների գաղտնագրման լուծում է (cloud encryption gateway), որը ապահովում է տվյալների գաղտնագրման/ ապագաղտնագրման ֆունկցիաներ և գաղնագրման բանալիների ապահով կառավարումը անհատների և ընկերությունների համար։ Լուծումը թույլ կտա ընկերություններին վարել անվտանգ BYOD (Bring Your Own Device) քաղաքականություն, որտեղ աշխատակիցները կկարողանան անվտանգ հասանելիություն ունենալ ընկերության ամպային տվյալներին ցանկացած շարժական սարքից։

 

atDent 

atDent–ը հանդիսանում է կառավարման ցանցային ծրագիր ինչպես ատամնաբուժական կլինիկաների, այնպես էլ որպես անհատ հանդես եկող ատամնաբույժների համար: Այն թույլ է տալիս պլանավորել, հետևել և վերահսկել բժիշկների աշխատանքը, պահել բուժումների վերաբերյալ էլեկտրոնային գրառումներ, վերլուծել աշխատանքի արդյունքները, ստեղծել հաշվետվություններ և կապվել հաճախորդների հետ: Այն կարող է փոխարինել բոլոր թղթային և էլեկտրոնային ֆայլերը, որոնք ներկայումս օգտագործվում են ատամնաբուժական կլինիկաների կողմից պլանավորման, փաստաթղթավորման և օրենքով սահմանված հաշվետվությունների կազմման համար:

Կարճ հասցե: geek.am/u/4640.html
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ STEP Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագիր

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2561 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակները կաշխատեն հանգստյան և տոն օրերին

Beeline-ի հաճախորդները դեկտեմբերին՝ նախատոնական շրջանում կկարողանան իրենց բոլոր հարցերով դիմել վաճառքի և սպասարկման գրասենյակներ նաև հանգստյան օրերին։ Մինչև Ամանոր Երևանի և Հայաստանի խոշոր քաղաքների գրասենյակների ...

Code

image

Apple-ը հրապարակել է 2017թ. ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակը

Apple կորպորացիան հրապարակել է App Store և iTunes հարթակներից 2017թ.-ի ամենաշատ ներբեռնումներ ունցող հավելվածների ցուցակը։ 2016թ.-ի համեմատ տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն։ 2017թ.-ին առաջատարն է ...

Web

image

Ավելի արագ և հասանելի Facebook՝ Ռոստելեկոմի բաժանորդների համար

«Ռոստելեկոմ»-ը հայաստանյան օգտատերերի համար նորանոր տեխնոլոգիական լուծումներ է գործարկում՝ բարձրացնելով ամենահաճախ օգտագործվող ռեսուրսների հասանելիությունն ու ցանցի արագագործությունը։Ընկերությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի հետ կնքված համաձայնագրի արդյունքում «Ռոստելեկոմ»-ի ...

Mobile

image

ՎիվաՍել-ՄՏՍ. գնեք iPhone X և ստացեք նվեր գեղեցիկ համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում* հնարավոր է գնել նոր iPhone X` 64 ԳԲ հիշողությամբ և ստանալ գեղեցիկ համար: iPhone-ի նոր դարաշրջանի այս ...

Business

image

iPhone X-ը՝ Ucom-ի ամենաարագ ցանցում Apple-ի պաշտոնական երաշխիքով

Դեկտեմբերի 1-ին Apple-ի պաշտոնական գործընկեր հանդիսացող Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում մեկնարկեց Apple ընկերության ամենասպասված և ամենաինտրիգային սարքավորման՝ iPhone X-ի վաճառքը։ Ինչպես բազմաթիվ երկրների, այնպես ...

Various

image

Ucom. գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման stem.am առցանց հարթակը

Օրերս Ucom ընկերության, «ՍՏԵՄ ծրագրերի կենտրոն» և «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունների աջակցությամբ Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցում գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram