Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
The Beatles-ի ալբոմների շապիկները ներկայացվել են Apple-ի ոճով
08/12/2014 12:00

The Beatles-ի ալբոմների շապիկները ներկայացվել են Apple-ի ոճով

Բրիտանական SuperFi ընկերությունը փորձել է պատկերացնել, թե ինչ տեսք կունենային The Beatles խմբի ալբոմների շապիկները, եթե դրանց դիզայնով զբաղվեին Apple ընկերության հմուտ մասնագետները: Իրականում, սկավառակների ձևավորման և թողարկման իրավունքը պատկանում է Apple Records-ին, որը 1968 թվականին հիմնել են խմբի անդամները: 

Եվ այսպես, «A Hard Day’s Night» ալբոմի շապիկը ներկայացվել է iOS 8 օպերացիոն համակարգի ոճով: «With The Beatles»-ում Ջոն Լենոնի, Փոլ Մաքարթնիի, Ջորջ Հարիսոնի և Ռինգո Սթարի փոխարեն հանդես են եկել Apple ընկերության հիմնադիրները՝ Սթիվ Ջոբսը, Սթիվ Վոզնյակը, Քրիս Էսպինոզան ու Մայքլ Սքոթը: «Abbey Road» ալբոմի շապիկի վրա խմբի անդամները փոխարինվել են iPhone-ներից օգտվող անցորդներով:   

Նշենք, որ Apple Records-ի դեմ բազմիցս մեղադրանքներ են ներկայացվել Apple ապրանքանիշի անօրինական գրանցման և օգտագործման համար, սակայն բոլոր խնդիրներն արդյունքում հարթվել են առանց դատական միջամտության: The Beatles-ի սկավառակներն այսօր էլ թողարկվում են Apple Records բրենդի ներքո: