Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline-ը գործարկում է «Ռուսաստանյան» ծառայությունը
05/12/2014 16:05

Beeline-ը գործարկում է «Ռուսաստանյան» ծառայությունը

Beeline-ը հայտարարում է «Ռուսաստանյան» նոր ծառայության գործարկման մասին կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար։ Ծառայությունը հնարավորություն է ընձեռում 30 օրվա ընթացքում իրականացնել անսահմանափակ քանակությամբ միջազգային զանգեր դեպի Ռուսաստանի Beeline բջջային, ինչպես նաև ՌԴ ֆիքսված ցանցեր 20դր/րոպե սակագնով՝ վճարելով ամսական 500 դրամ բաժանորդային վարձ: 

«Ռուսաստանյան» ծառայությունը կարելի է ակտիվացնել` հավաքելով *0055# USSD-հրահանգը: 

«Մենք առաջարկեցինք մեր հաճախորդներին ընտրել ծառայության համար անվանում նախքան այն ներկայացնելը շուկային։ «Ռուսաստանյան»–ը դա հերթական պարզ և հարմար առաջարկն է. հարմարավետությունը, պարզությունը և լավագույն գնային առաջարկը շուկայում  ապահովել է Beeline-ը, իսկ անվանումը՝ մեր բաժանորդները։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր օգնեցին նոր ծառայության անվանման ընտրության հարցում, որը կվերացնի հեռավորությունը Ռուսաստանում գտնվող ձեր և ձեր հարազատների միջև», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։   

Նշենք, որ տվյալ ծառայության ամսեկան բաժանորդային վարձը գործում է 30 օրվա ընթացքում: Նշված ժամկետի ավարտից հետո հաշվեկշռում բավարար գումարի առկայության դեպքում ծառայությունը երկարացվում է ևս 30 օրով: Բաժանորդը կարող է ցանկացած ժամանակ անջատել ծառայությունը հավաքելով *0051# հրահանգը։

«Ռուսաստանյան» ծառայության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ  Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում, զանգահարելով 0611 անվճար շուրջօրյա հեռախոսահամարին կամ այցելելով www.beeline.am կայք: