Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Կկայանա Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) Վենչուրային կոնֆերանսը
03/12/2014 20:56

Կկայանա Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) Վենչուրային կոնֆերանսը

Դեկտեմբերի 4-ին, ժամը 09:30-16:00, Արմենիա Մարիոթ հյուրանոցի ‹‹Տիգրան Մեծ›› դահլիճում, տեղի կունենա ամենամյա Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) Վենչուրային կոնֆերանսը, որի կազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների զարգացման հիմնադրամը: 

Կոնֆերանսի ընթացքում ԱՄՆ-ի և Հայաստանի փորձագետներից բաղկացած ժյուրիին կներկայացվեն 15 ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել են հայ նորարար թիմերի կողմից «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, գյուղատնտեսություն ոլորտներում: