374
21
2808
Beeline-ը փոփոխում է «Միջազգային ռոումինգ» ծառայության ակտիվացման պայմանները

Beeline-ը փոփոխում է «Միջազգային ռոումինգ» ծառայության ակտիվացման պայմանները

Beeline-ը հայտարարում է «Միջազգային ռոումինգ» ծառայության ակտիվացման պայմանների փոփոխման մասին: Այսուհետ հետվճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող և «Իմ Ընկերությունը» ծառայության իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդները կարող են ՀՀ տարածքում անվճար ակտիվացնել «Միջազգային ռոումինգ» ծառայությունը` հավաքելով *500# USSD հրահանգը, ուղարկելով 500 տեքստով SMS հաղորդագրություն 0674 համարին կամ զանգահարելով 0674500 համարին:   

«Ընդառաջ գնալով մեր բաժանորդների առաջարկներին՝ մենք փոխեցինք ռոումինգի ակտիվացման պայմանները, և այժմ այս ծառայությունը կարելի է ակտիվացնել առանց վաճառքի և սպասարկման գրասենյակ այցելելու։ Մեր հիմնական նպատակն է Beeline-ի բոլոր ծառայությունները դարձնել հնարավորինս պարզ և հարմար. սա այն կարգախոսն է, որով մենք առաջնորդվում ենք և շարունակելու ենք աշխատել այնքան ժամանակ, մինչև մեզ կհաջողվի գոհացնել մեր բոլոր բաժանորդներին», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։   

Նշենք, որ «Ռոումինգ» ծառայությունը գործում է աշխարհի 173 երկրների 400 օպերատորների ցանցերում: Ծառայության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում, զանգահարելով 0611 հեռախոսահամարին կամ այցելելով www.beeline.am կայք:

Կարճ հասցե: geek.am/u/4607.html
Beeline Եվրոպա Հայաստան Հայաստան Beeline Հեռահաղորդակցություն ռոումինգ

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2525 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

ՀՀ Նախագահի ՏՏ ոլորտի 2017թ. մրցանակը՝ iPod-ի ստեղծողին

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2017թ. Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանացել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը: Հոկտեմբերի 19-ին ՀՀ ...

Code

image

Վիվասել-ՄՏՍ. Seedstars մրցույթին դիմում-հայտ է ներկայացրել ավելի քան 50 ստարտափ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է «Seedstars» միջազգային մրցույթի տեղական փուլը, որին արդեն իսկ  դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող ...

Web

image

Ավելի արագ Facebook Հայաստանում

Ucom-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իր տվյալների կենտրոնում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache)` անելով հերթական քայլը Հայաստանում թվային բովանդակության զարգացման և ...

Mobile

image

Ինչ սմարթֆոններից են ամենաշատն օգտվում Հայաստանում. 2017 օգոստոս

Ամեն տարվա աշնանը սմարթֆոնների արտադրության բազմաթիվ առաջատար ընկերություններ ներկայացնում են իրենց նորագույն մոդելները։ Այս աշունը ևս բացառություն չէ, հանրությունն անհամբեր սպասում է iPhone-ի հերթական մոդելներին, ...

Business

image

Facebook և Microsoft կորպորացիաները ավարտել են նոր անդրատլանտյան ինտերնետային մալուխի տեղադրումը

Մոտ երկու տարի առաջ Microsoft և Facebook կորպորացիաները մեկնարկել էին անդրատլանտյան օպտիկական մալուխի տեղադրման միասնական նախագիծը։ Marae անվանված մալուխի երկարությունը 6,600 կմ է, այն մեկնարկում է ...

Various

image

WiFi սարքավորումներ` 173 դպրոցի «Արմաթ» լաբորատորիային

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն այցելել են Երևանի Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram