Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline-ը թվայնացրեց Գանձակ համայնքի հեռախոսային ցանցը և ամփոփեց ֆիքսված ցանցի արդիականացման արդյունքները
28/11/2014 14:01

Beeline-ը թվայնացրեց Գանձակ համայնքի հեռախոսային ցանցը և ամփոփեց ֆիքսված ցանցի արդիականացման արդյունքները

Beeline-ը հայտարարում է Գանձակ համայնքում ֆիքսված ցանցի թվայնացման աշխատանքների ավարտի մասին և ամփոփում ֆիքսված ցանցի արդիականացման 2014թ. արդյունքները: Գանձակ համայնքում ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը լրագրողներին ներկայացրեց ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի զարգացման գործում Beeline-ի ձեռքբերումները: 

2014 թ. ընթացքում թվայնացվել է Հայաստանի 16 բնակավայրերի հեռախոսային ցանց. մոնտաժվել է ավելի քան 3500 հեռախոսագիծ և լայնաշերտ ինտերնետի ծառայությունների ավելի քան 1000 նոր պորտ: Ընկերության ձեռքբերումներից է նաև ֆիքսված հեռախոսակապի ծառայության սակագների նշանակալի նվազեցումը:  Սկսած 2014 թ. սեպտեմբերի 1-ից ելքային զանգերը դեպի ֆիքսված կապի հայաստանյան բոլոր օպերատորների ցանցեր, ինչպես նաև Beeline-ի ցանցում միջքաղաքային և դեպի ԼՂՀ ֆիքսված ցանց զանգերն արժեն 5 դր./րոպե:  

«Այս տարվա ընթացքում Beeline-ը նշանակալի միջոցներ ներդրեց լարային ենթակառուցվածքներում, սկսեց տրամադրել գերարագ ինտերնետ այնտեղ, որտեղ այն չկար, և, որն ամենագլխավորն է, նվազեցրեց քաղաքային և միջքաղաքային զանգերի սակագները: Այս ամենը մենք անում ենք մեր բաժանորդների կյանքն ավելի լավը դարձնելու համար`կրճատելով նրանց միջև տարածությունը: Ֆիքսված կապը կշարունակի մնալ մեր ուշադրության կենտրոնում: Ավելին, հաջորդ տարի մենք նախատեսում ենք ներդրումների նշանակալի ավելացում և կապի նոր տեխնոլոգիաների լայնամասշտաբ ներդրում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Նշենք, որ Հայաստանում թվայնացման ցուցանիշը գերազանցում է 87%-ը, իսկ լարային ենթակառուցվածքի ընդհանուր երկարությունն ավելի քան 8500 կմ է: Հայաստանում Beeline-ի ֆիքսված կապի բաժանորդներն օրական իրականացնում են ավելի քան 2 մլն. զանգ, իսկ լայնաշերտ լարային ինտերնետի բաժանորդները սպառում են ավելի քան 200 ՏԲ ծավալով տեղեկատվություն: