Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայաստանն առաջին անգամ մասնակցել է unBound Digital 2014  միջազգային տեխնոլոգիական համաժողովին
26/11/2014 13:07

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է unBound Digital 2014 միջազգային տեխնոլոգիական համաժողովին

Նոյեմբերի 25-ինԼոնդոնում տեղի ունեցավ unBound Digital 2014 միջազգային համաժողովը, որին առաջին անգամ մասնակցեցին հայկական տեխնոլոգիական սկսնակ ընկերությունները՝ հանդես գալով երկիրը ներկայացնող ընդհանուր տաղավարով: Մասնակիցների թվում էին Wicastr, SoloLearn, AVT Mobile, Instigate, Agnian, menu.am, Lionsharp, Twenty Something London, News Deeply, Gitoon կազմակերպությունները: 

Հայկական սկսնակ կազմակերպությունների մասնակցությունը միջոցառմանը համակարգել և կազմակերպել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը՝ Գրանատուս Վենչուրս ընկերության հետ համատեղ՝ նպատակ ունենալով աջակցել սկսնակ ընկերություններին, հնարավորություն ընձեռել ներկայանալ միջազգային ասպարեզում, ձեռք բերել նոր գործընկերներ ու ներդրողներ, զարգացնել իրենց նախագծերը:

Տեղեկացնենք, որ unBound Digital միջոցառումը համախմբում է թվային աշխարհի առաջնորդներին և սկսնակներին: Այս տարի այն միավորում է 800 ձեռներեցների, ներդրողների, տեխնոլոգիական ոլորտի առաջատարների և սկսնակ կազմակերպությունների: unBound Digital 2014-ն ունի պատվիրակություններ Չեխիայից, Լիտվայից, Էստոնիայից, Իսրայելից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Գերմանիայից, Իռլանդիայից, Պորտուգալիայից, Հնդկաստանից, Հարավային Կորեայից, Հայաստանից և Սինգապուրից: