Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում անցկացվում է կրթական ծրագիր հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների համար
19/11/2014 14:10

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում անցկացվում է կրթական ծրագիր հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների համար

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը մեկնարկել են «Միասին հանուն փոփոխության» նոր ծրագիրը, որի նպատակն է Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների համար ապահովել որակյալ կրթության հավասար հնարավորություններ: 

Ծրագրի շրջանակներում ուսուցանվում են համակարգչային տարրական գիտելիքներ և համացանցի օգտագործման հմտություններ 13-24 տարեկան շուրջ 120 երեխաների և երիտասարդների: Տվյալ դասընթացներին զուգահեռ իրականացվում են նաև քաղաքացիական կրթության թեմայով սեմինարներ, որի շրջանակներում մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ մարդու իրավունքների, ընտրությունների, ժողովրդավարության և այլ հարցերի շուրջ: Վերապատրաստման յուրաքանչյուր դասընթաց բաղկացած է երկշաբաթյա 12 ժամյա ծրագրից, որոնք իրականացվում են Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում:

«Միասին հանուն փոփոխության» ծրագիրը կտևի մինչև 2015թ. մարտը: Աջակիցներն են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը և «Արմինե» մշակութային-կրթական կազմակերպությունը:

Տեղեկացնենք, որ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից: Կենտրոնի առաքելությունն է Գյումրի քաղաքը վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ: