Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Microsoft-ի ամենաերիտասարդ մասնագետը 5-ամյա Այան Քուրեշին է
17/11/2014 12:53

Microsoft-ի ամենաերիտասարդ մասնագետը 5-ամյա Այան Քուրեշին է

Express հրատարակության տվյալներով՝ Microsoft ընկերության ամենաերիտասարդ IT-մասնագետը Պակիստանում ծնված 5-ամյա Այան Քուրեշին է: 

Տղան ծնվել է Պակիստանի Լախոր քաղաքում, իսկ 2009 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Լոնդոն: Չնայած Քուրեշիի փոքր տարիքին՝ նրան այնուամենայնիվ թույլ տվեցին մասնակցել Բիրմինգեմյան համալսարանում անցկացվող Supporting Windows 8.1 քննությանը: 5-ամյա մասնագետը հրաշալի արդյունքներ ցուցաբերեց և պարգևատրվեց իր ունակությունները հաստատող հատուկ վկայականով: Նշենք, որ քննական թեստը նախատեսված էր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտանալու ցանկություն ունեցող անձանց համար:  

Համակարգչային տեխնիկայի հանդեպ ունեցած հետաքրքրությունը հայրն իր տղայի մոտ նկատել էր դեռ երեք տարեկան հասակում և հենց այդ պահից ի վեր վերջինիս սկսել է ծանոթացնել համակարգչային ծրագրերի ու սարքավորումների հետ:

Այանը, ինչպես և մյուս երեխաները, համակարգչային խաղերի սիրահար է: Թեև տղան դեռ չի որոշել, թե ինչ մասնագիտություն է ընտրելու ապագայում, սակայն համոզված է, որ այն անմիջականորեն կապված է լինելու համակարգիչների հետ: