Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը Beeline-ին ճանանչեց որպես երկրի էկոլոգիապես ամենպատասխանատու ընկերություն
12/11/2014 13:49

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը Beeline-ին ճանանչեց որպես երկրի էկոլոգիապես ամենպատասխանատու ընկերություն

Beeline-ին շնորհվեց հավաստագիր Հայաստանում «Կանաչ տնտեսության» խթանման, լավագույն փորձի, «կանաչ» ծրագրերի իրականացման և դրանց շարունակական աջակցման համար։ 

Հավաստագիրը շնորհել է Հայաստանի գործատուների հանրապետական միությունը՝ հիմք ընդունելով ՀԳՀՄ-ի կողմից մշակված 12 չափանիշները, մասնավորապես  շրջակա միջավայրի պահպանում, հաստատության ներսում կիրառվող սոցիալ-աշխատանքային կանոններ, արտադրական թափոնների հետագա տնօրինման մեխանիզմներին համապատասխան ISO ստանդարտի առկայություն, բնապահպանական վճարների մուծման պարտաճանաչություն, ուսումնական ծրագրերի իրականացում և այլն:

«Կանաչ» տնտեսությունում կարևոր նշանակություն ունեն ռեսուրսախնայողությունը, էներգոխնայողությունը և լավ մենեջմենթը։  ՀԳՀՄ հարցումները և գնահատումները ցույց են տվել, որ հատկապես ուսանելի է Beeline-ի ռազմավարությունը ռեսուրսների  արդյունավետ օգտագործման  գործընթացում, իսկ ընկերության փորձը  համարվել է լավագույնը, քանի որ այն կիրառելի է  նաև փոքր ու միջին ձեռնարկությունների շրջանում, ավելին այն հնարավորություններ է ստեղծում բնական պաշարների օգտագործման օպտիմալացման, իրազեկության բարձրացմանը և շրջակա միջավայրի պահպանման համար: Շնորհավորում եմ Beeline-ին և հայտնում իմ շնորհակալությունը պատասխանատու գործունեության համար»,-նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրերը մշտապես գտնվում են Beeline-ի ուշադրության կենտրոնում։ Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ՀԳՀՄ-ին այս պարտավորեցնող հավաստագրի համար և վստահեցնել, որ Beeline-ն իրականացնում է և կշարունակի իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կօգնեն դարձնել մարդկանց կյանքն ավելի լավը՝ նպաստելով ապագա սերնդի համար բարեկեցիկ պայմանների ստեղծմանը», – նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։     

Նշենք, որ  2014թ–ի ընթացքում Beeline-ն արդեն չորրորդ անգամն է արժանանում  հանրության բարձր գնահատակին։ Սույն թվականի հոկտեմբերի 5-ին «Համազգային վստահություն» խորհրդի «Լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» 4-րդ ազգային մրցանակաբաշխության արդյունքներով Beeline-ն արժանացել է «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր» կոչմանը, իսկ դրանից ավելի վաղ «Լավագույն օտարերկրյա ներդրող» և «Լավագույն կապի օպերատոր» կոչումներին:   

2012 թ.–ին Beeline–ը ճանաչվել է Հայաստանի էկոլոգիապես ամենպատասխանատու ընկերություն և այդ ժամանակից ի վեր իրականցրել է 3 տասնյակից ավել ծրագրեր ուղղված բնական պաշարների ճիշտ օգտագործմանը։