Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հունգարիայում ինտերնետի հարկ է սահմանվելու
28/10/2014 13:16

Հունգարիայում ինտերնետի հարկ է սահմանվելու

Օրերս Հունգարիայի կառավարությունը հայտնել էր, որ մոտ ապագայում քաղաքացիները մյուս հարկերին զուգահեռ պարտավորվելու են վճարել նաև ինտերնետի հարկ: Սույն որոշումը երկրի մայրաքաղաքում զանգվածային ցույցերի պատճառ է դարձել: Շուրջ 10 000 քաղաքացի բողոքի հսկայական ալիք է բարձրացրել Բուդապեշտում՝ պահանջելով վերանայել և չեղյալ համարել հարկման վերաբերյալ այդ որոշումը: 

Ինտերնետի հարկը, որը հունգարական կառավարությունը ծրագրում է սահմանել, որպես այդպիսին առաջինն է ամբողջ աշխարհում: Ի արդարացում իրենց ընդունած որոշման՝ կառավարության անդամները նշել են այն հանգամանքը, որ մարդիկ հիմնականում համացանցի միջոցով են զանգեր իրականացնում և, խուսափելով հեռախոսազանգերից, շրջանցում են նաև համապատասխան վճարումները: Ընդդիմությունն իր հերթին համոզված է, որ սա մարդկանց ազատ խոսքի իրավունքի ոտնահարում է: 

Նշենք, որ ըստ կառավարության որոշման՝ հարկումը սահմանվելու է կախված օգտագործված գիգաբայթերի քանակից: Յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց գանձվելու է 150 հունգարական ֆորինտ, որը համարժեք է 0.6 ԱՄՆ դոլարի: