Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Թողարկվել է «Անահիտ» հայկական լիամետրաժ մուլտֆիլմի պաշտոնական թրեյլերը
22/10/2014 00:47

Թողարկվել է «Անահիտ» հայկական լիամետրաժ մուլտֆիլմի պաշտոնական թրեյլերը

Թողարկվել է հայկական մուլտադրության թվով երրորդ լիամետրաժ մուլտֆիլմի՝ «Անահիտ»-ի պաշտոնական թրեյլերը: 

Մուլտֆիլմի պրոդյուսերական աշխատանքներով զբաղվում է Sharm Pictures ընկերությունը: Հերոսներին հնչյունավորել են Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Բաբայանը, Վարդան Զադոյանը, Խորեն Լեւոնյանը: Մուլտֆիլմի կոմպոզիտորներն են Արմեն Մարտիրոսյանը եւ Վարդան Զադոյանը: Բեմադրող նկարիչ` Էռնեստ Մուրադյան:

Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաեւ «Ակունք» ազգագրական համույթը: