Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հոկտեմբերի 16-ին կկայանա Apple ընկերության շնորհանդեսը
09/10/2014 10:22

Հոկտեմբերի 16-ին կկայանա Apple ընկերության շնորհանդեսը

Լուրերն այն մասին, որ Apple-ի շնորհանդեսը տեղի է ունենալու հոկտեմբերի 16-ին հաստատվել են ընկերության կողմից ուղարկված պաշտոնական հրավերներով: Այն անց է կացվելու Apple-ի՝ Կուպերտինոյում գտնվող գլխավոր գրասենյակի Town Hall դահլիճում: Այս անգամ շնորհանդեսը կրելու է «It’s Been Way Too Long» կարգախոսը:

Ենթադրվում է, որ հաջորդ շաբաթ շնորհանդեսի շրջանակներում ներկայացվելու են Apple-ի նոր iPad-ները՝ 9.7 դյույմանի էկրանով հաջորդ սերնդի iPad Air-ն ու կոմպակտ mini iPad-ը: Բացի այդ, կարող են ներկայացվել նաև 27 դյույմանի, 5120 x 2880 պիքսել (Retina) թույլատրությամբ էկրանով նոր iMac-ն ու OS X Yosemite օպերացիոն համակարգը:

Մնում է միայն սպասել և տեսնել, թե թվարկված հնարավոր տարբերակներկից քանիսն են իրականում ներկայացվելու հոկտեմբերի 16-ին սպասվող շնորհանդեսին: