374
21
2808
«Ռոբոտներն առօրյայում» փառատոն՝ ԴիջիԹեք Էքսպո 2014-ում

«Ռոբոտներն առօրյայում» փառատոն՝ ԴիջիԹեք Էքսպո 2014-ում

Հոկտեմբերի 3-5-ը կայանալիք ԴիջիԹեք Էքսպո 2014 ամենամյա միջազգային տեխնոլոգիական 10-րդ հոբելյանական ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու է «Ռոբոտներն առօրյայում» փառատոնը: Փառատոնի մասնակիցները ինժեներական խմբակների սաներն են: Այդ խմբակները ձևավորվել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության «ԱրմՌոբոտիկս» ծրագրի շրջանակներում՝ նապատակ ունենալով դպրոցահասակ երեխաների շրջանում զարգացնել տեխնոլոգիական մտածելակերպը և ուղղորդել նրանց հետագա կողմնորոշումը դեպի ՏՏ ոլորտի մասնագիտությունները: Այսօր արդեն Հայաստանի Հանրապետությունում և Արցախում գործում է 60 ինժեներական խմբակ, որոնց համար պարբերաբար անցկացնում են իրեր տարբերակող, գծին հետևող,  և այլ ռոբոտների մրցույթներ:
Այս տարի փառատոնի շրջանակներում անցկացվելու է նաև էկոռոբոտների մրցույթ, որի նպատակը բնապահպանական քարոզչությունը և թափոնների վերամշակման կամ այլ նպատակներով օգտագործման վրա հասարակության ուշադրությունը հրավիրելն է: «Տեխնոլոգիաների զարգացումը չպետք է բերի շրջակա միջավայրի աղտոտմանը, այդ պատճառով ուշադրություն ենք հրավիրում էկոլոգիական խնդիրներին»,- ասում է ծրագրի ղեկավար Աննա Բարոյանը:

«Ռոբոտներն առօրյայում» փառատոնի այցելու պատանիները հնարավորություն կունենան ծանոթանալ իրենց հասակակիցների հաջողություններին, կիսվել տպավորություններով, իսկ նրանց ծնողները կարող են ակնառու գնահատել ինժեներական խմբակների հնարավորությունները, աշխատանքների կազմակերպման ձևաչափերը և որոշում կայացնել իրենց երեխաների ապագա մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ:
«Փառատոնը լավ առիթ է, որպեսզի պատանիները ծանոթանան և շփվեն միմյանց հետ, փոխանակեն իրենց փորձը, համատեղ նախագծեր ստեղծեն և թիմեր ձևավորեն»,- ասում է ԻՏՁՄ գործ. տնօրեն Կարեն Վարդանյանը:

ԴիջիԹեք Էքսպո 2014 ամենամյա միջազգային տեխնոլոգիական 10-րդ հոբելյանական ցուցահանդեսի գլխավոր հովանավորը ՅՈւՔՈՄ ընկերությունն է:

Կարճ հասցե: geek.am/u/4328.html
Ucom Ռոբոտներ ԻՏՁՄ Կարեն Վարդանյան Ռոբոտներն առօրյայում ԱրմՌոբոտիկս Աննա Բարոյան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2561 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակները կաշխատեն հանգստյան և տոն օրերին

Beeline-ի հաճախորդները դեկտեմբերին՝ նախատոնական շրջանում կկարողանան իրենց բոլոր հարցերով դիմել վաճառքի և սպասարկման գրասենյակներ նաև հանգստյան օրերին։ Մինչև Ամանոր Երևանի և Հայաստանի խոշոր քաղաքների գրասենյակների ...

Code

image

Apple-ը հրապարակել է 2017թ. ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակը

Apple կորպորացիան հրապարակել է App Store և iTunes հարթակներից 2017թ.-ի ամենաշատ ներբեռնումներ ունցող հավելվածների ցուցակը։ 2016թ.-ի համեմատ տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն։ 2017թ.-ին առաջատարն է ...

Web

image

Ավելի արագ և հասանելի Facebook՝ Ռոստելեկոմի բաժանորդների համար

«Ռոստելեկոմ»-ը հայաստանյան օգտատերերի համար նորանոր տեխնոլոգիական լուծումներ է գործարկում՝ բարձրացնելով ամենահաճախ օգտագործվող ռեսուրսների հասանելիությունն ու ցանցի արագագործությունը։Ընկերությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի հետ կնքված համաձայնագրի արդյունքում «Ռոստելեկոմ»-ի ...

Mobile

image

ՎիվաՍել-ՄՏՍ. գնեք iPhone X և ստացեք նվեր գեղեցիկ համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում* հնարավոր է գնել նոր iPhone X` 64 ԳԲ հիշողությամբ և ստանալ գեղեցիկ համար: iPhone-ի նոր դարաշրջանի այս ...

Business

image

iPhone X-ը՝ Ucom-ի ամենաարագ ցանցում Apple-ի պաշտոնական երաշխիքով

Դեկտեմբերի 1-ին Apple-ի պաշտոնական գործընկեր հանդիսացող Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում մեկնարկեց Apple ընկերության ամենասպասված և ամենաինտրիգային սարքավորման՝ iPhone X-ի վաճառքը։ Ինչպես բազմաթիվ երկրների, այնպես ...

Various

image

Ucom. գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման stem.am առցանց հարթակը

Օրերս Ucom ընկերության, «ՍՏԵՄ ծրագրերի կենտրոն» և «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունների աջակցությամբ Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցում գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram