Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ճապոնիայի վարչապետը մտադիր է 2020 թվականին «Ռոբոտների Օլիմպիական խաղեր» անցկացնել
23/07/2014 13:28

Ճապոնիայի վարչապետը մտադիր է 2020 թվականին «Ռոբոտների Օլիմպիական խաղեր» անցկացնել

Այն պահից ի վեր, երբ ստեղծվեցին առաջին ռոբոտները, մարդիկ ցանկանում են դրանց միջև պայքարի ականատեսը լինել: Այս մտահղացումը որոշել է կյանքի կոչել Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն: Տոկիոյի հյուսիսում գտնվող ռոբոտների գործարան այցելության ժամանակ վերջինս հայտնել է, որ մտադիր է 2020 թվականին Ճապոնիայում հավաքել աշխարհի բոլոր ռոբոտներին ու նրանց մասնկացությամբ Օլիմպիական խաղեր անցկացնել:

Ինչպես հայտնի է, հենց Տոկիոյում են անցկացվելու 2020 թվականի Ամառային Օլիմպիական խաղերը, սակայն, ամենայն հավանականությամբ, ռոբոտների միջև պայքարն առանձին իրադարձություն է լինելու:

Աբեի գաղափարն առայժմ միայն տեսական բնույթ է կրում, սակայն, հաշվի առնելով, որ 2016 թվականին Շվեյցարիայում անցկացվող Օլիմպիական խաղերում մասնակիցներն առաջին անգամ  հնարավորություն են ունենալու հանդես գալ ռոբոտացված վերջույթներով, Ճապոնիայի վարչապետի մտահղացումն այնքան էլ անիրական չի թվում: