Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
FXX հեռուստաալիքն անցկացնելու է «The Simpsons»-ին նվիրված՝ պատմության մեջ ամենաերկարատև հեռուստամարաթոնը
22/07/2014 15:17

FXX հեռուստաալիքն անցկացնելու է «The Simpsons»-ին նվիրված՝ պատմության մեջ ամենաերկարատև հեռուստամարաթոնը

«The Simpsons»-ի ձեռքբերումը տոնելու նպատակով FXX հեռուստաալիքն անցկացնելու է պատմության մեջ ամենաերկարատև հեռուստամարաթոնը՝ առանց դադարների ցուցադրելով անիմացիոն կատակերգության բոլոր 25 եթերաշրջանները, որոնք ընդհանուր հաշվով ներառում են 552 սերիա:

Հեռուստամարաթոնը մեկնարկելու է օգոստոսի 21-ին, ժամը 10:00-ին և ավարտվելու է սեպտեմբերի 1-ին, ժամը 24:00-ին: Այդ ընթացքում մուլտսերիալից բացի կցուցադրվի նաև «The Simpsons Movie» լիամետրաժ ֆիլմը:

FX Networks-ը հոկտեմբերին կթողարկի նաև FXNow հավելվածը, որը և՛ iOS, և՛ Android սարքերի օգտատերերին հնարավորություն կտա դիտել հեռուստասերիալի 552 սերիաներից ցանկացածը: