Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Կնոջը ձերբակալել են գողացված զգեստով սելֆի նկարելուց անմիջապես հետո
22/07/2014 10:43

Կնոջը ձերբակալել են գողացված զգեստով սելֆի նկարելուց անմիջապես հետո

27-ամյա Դենիել Սաքստոնը այնքան էր ցանկանում վառ գույներով նորաոճ զգեստ ունենալ, որ անտեսելով բոլոր օրենքներն ու բարոյական սկզբունքները՝ որոշել է ցերեկային ժամին բոլոր տեախցիկների առջև Mortie’s Boutique հագուստի խանութից գողանալ իրեն դուր եկած զգեստը:

Հասնելով տուն՝ Սաքստոնը հագել է զգեստը, սելֆի նկարել և տեղադրել այն սոցիալական ցանցերում: Իսկ մինչ այդ Mortie’s խանութի համասեփականատերը գողացված զգեստի վերաբերյալ գրառում էր արել Facebook-ում: Սաքստոնի նկարները տեսնելուց անմիջապես հետո, նրան ճանաչող մարդիկ այս մասին հայտնել են ոստիկանությանը:

Ոստիկանապետը նշում է, որ իրենց այցի պահին զգեստը կնոջ ձեռքերում էր: Կարճ ժամանակ անց Դենիել Սաքստոնն արդեն ձերբակալված էր: