Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
5 հետաքրքիր փաստ App Store-ի 5-ամյակի կապակցությամբ
09/07/2014 18:06

5 հետաքրքիր փաստ App Store-ի 5-ամյակի կապակցությամբ

Այս ամիս Apple ընկերության App Store հավելվածների առցանց խանութը տոնում է իր 5-ամյակը: Այդ կապակցությամբ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 հետաքրքիր և զարմանալի փաստ App Store-ի մասին: 

1. App Store-ն առաջին անգամ գործարկվել է 2008 թվականի հուլիսին Apple-ի iPhone 3G-ին զուգահեռ: 

2. App Store-ից ավելի քան 75 միլիարդ ներբեռնում է կատարվել:

Statistica.com կայքի տվյալների համաձայն`2008-ից մինչև 2014 թվականն ընկած ժամանակահատվածում ավելի քան 75 միլիարդ խաղեր և հավելվածներ են ներբեռնվել App Store-ից: Այն, ի դեպ, 1.2 միլիոնից ավել հավելված է ներառում: 

3. Mac App Store-ը գործարկվել է միայն 2011 թվականին: 

Չնայած iOS App Store-ը գործարկվել է 2008 թվականին՝ առցանց խանութի Mac հավելվածների համար նախատեսված տարբերակն ընկերությունը գործարկեց միայն 3 տարի անց՝ 2011 թվականի հունվարին: 

4. App Store-ում մինչ օրս էլ որոշ հավելվածներ արգելված են:

Կան հավելվածներ, որոնց առկայությունը App Store-ում արգելված է Apple-ի կողմից: Արգելված են, օրինակ, սեռական տարրեր պարունակող կամ Սթիվ Ջոբսի հետ առնչվող հավելվածները: 

5. Սթիվ Ջոբսն այքան էլ չէր ողջունում App Store-ի գաղափարը:

Գուցե տարօրինակ հնչի, սակայն ի սկզբանե Սթիվ Ջոբսը դեմ էր App Store-ի գործարկմանը և շատ իզուր, քանի որ միայն 2013 թվականին iOS օգտատերերը App Store-ից խաղեր և հավելվածներ ներբեռնելու վրա ավելի քան 10 միլիարդ ԱՄՆ դոլար են ծախսել: