Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
20 տարի ընդմիջումից հետո թողարկվելու է աշխարհահռչակ Pink Floyd խմբի նոր ալբոմը
07/07/2014 12:09

20 տարի ընդմիջումից հետո թողարկվելու է աշխարհահռչակ Pink Floyd խմբի նոր ալբոմը

Հանրաճանաչ անգլիական Pink Floyd ռոք խմբի վերջին ալբոմը թողարկվել էր 1994 թվականին: Այս տարի՝ «The Division Bell» ալբոմի թողարկումից 20 տարի անց, խումբը կամ ավելի ճիշտ այն, ինչ մնացել է խմբից, նոր ալբոմ կթողարկի: Այս լուրը հաստատել է Pink Floyd-ի բեք-վոկալիստ Durga McBroom-Hudson-ը:  

Pink Floyd անգլիական խումբը կազմավորվել է 1965 թվականին: Աշխարհահռչակ ռոք խմբում հանդես էին գալիս Ռիչարդ Ռայթը, Ռոջեր Ուոթերսը, Նիկ Մեյսոնն ու Սիդ Բառեթը, իսկ 1968 թվականին երաժիշտների կազմին միացավ Դևիդ Գիլմորը՝ Բառեթին փոխարինելու նպատակով: 1979 թվականին խմբից հեռացավ նաև Ռիչարդ Ռայթը, սակայն 90-ականներին վերադարձավ ու իր մեծ ներդրումն ունեցավ «The Division Bell» ալբոմի թողարկման մեջ: 

Հայտնի է, որ Pink Floyd-ի նոր ալբոմը ներառելու է 1994 թվականին չթողարկված բոլոր ձայնագրությունները: