Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Google Glass-ը 3 մետր հեռավորությունից կարող է ֆիքսել պատահական մարդկանց գաղտնաբառերը
26/06/2014 10:28

Google Glass-ը 3 մետր հեռավորությունից կարող է ֆիքսել պատահական մարդկանց գաղտնաբառերը

Կրելի սարքերի տարածումն անկասկած նպաստելու է այլ մարդկանց գաղտնաբառերը հայտնաբերելու խնդրի զարգացմանը: Եթե անզեն աչքով գրեթե անհնար է հետևել, թե ինչ հերթականությամբ են սեղմվում վիրտուալ ստեղնաշարի կոճակները, Google Glass-ը հնարավորություն է տալիս ընդամենը 3 մետր հեռավորությունից ֆիքսել գաղտնաբառը: 

Մասսաչուսեթսի թվային կրիմինալիստիկայի լաբորատորիայում մանրակրկիտ ուսումնասիրել են Google Glass-ի, ինչպես նաև iPhone 5S սմարթֆոնի տեսախցիկի լրտեսական հնարավորությունները: 

Լաբորատորիայի աշխատակիցներին հաջողվել է մշակել ծրագրային ապահովում, որը կարողանում է բջջային սարքի էկրանի վրա մատների շողքի միջոցով ֆիքսել գաղտնաբառը: Արդյունքում պարզվել է, որ 3 մետր հեռավորությունից Google Glass-ն 83% ճշգրտությամբ կարողանում է ճանաչել գաղտնաբառը, իսկ iPhone 5S-ին հաջողվում է անել դա 100% ճշգրտությամբ: 

Որպես պաշտպանական միջոց՝ փորձագետներն առաջարկում են բջջային սարքերում պատահական սկզբունքով փոխել ստեղնաշարի թվերի դասավորությունը: Շատ շուտով նրանք կթողարկեն նման ֆունկցիոնալ հնարավորությամբ «զինված» Privacy Enhancing Keyboard ծրագիրը: