Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Աշխատանք. մրցույթ «Այբ» դպրոցի տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների համակարգողի պաշտոնի համար
23/06/2014 22:59

Աշխատանք. մրցույթ «Այբ» դպրոցի տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների համակարգողի պաշտոնի համար

«Այբ» կրթական հիմնադրամը հայտարարում է մրցույթ տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների համակարգողի պաշտոնի համար:
 
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համակարգողը, համագործակցելով տեղեկատվական և հաղորդակցման ծառայություններ մատուցողների հետ, ապահովում է դպրոցի տեխնոլոգիական ենթակառուցվածքի մշտական անխափան շահագործումը և կատարելագործումը:

– Աջակցություն ցանցային սարքավորումների և համակարգչային ծրագրերի տեղադրման, շահագործման և պահպանման գործառույթներին:
– RFID քարտերով գործարկվող համակարգի ընդլայնում և հիմնական համակարգի հետ ինտեգրում:
– Անվտանգության, ահազանգման, դպրոցի մշտական և հատուկ առիթներով տեղադրվող աուդիո և վիդեո շարժական և ֆիքսված համակարգերի շահագործում, ցանցային շարունակական ինտեգրում (լայֆսթրիմինգի, ռադիո հեռարձակման, տեղեկատվական հեռուստացույցների անխափան աշխատանքի ապահովում):
– Դպրոցի սերվերային համակարգի շահագործում՝ սերվերային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ, դպրոցի համակարգերի անխափան աշխատանքի համար անհրաժեշտ համագործակցության իրականացում:
– Բոլոր անհրաժեշտ սարքավորումների նախնական գնահատում, ձեռքբերման աջակցություն, գործարկում և գույքագրում:
– Առցանց անվտանգության համակարգի զարգացում, օգտագործման համադպրոցական հաշվետվությունների տրամադրում:

Ուսումնասիրում և առաջարկում է դպրոցի կառավարման տեղեկատվական համակարգի համար մոբայլ, առցանց, ամպային կամ առանձնացված ծրագրային լուծումներ, ուսումնասիրում է դրանք դպրոցում առկա համակարգերի հետ ինտեգրելու հնարավորությունները, աջակցում է դրանց տեղայնացման, ադմինիստրացիայի և տարածման գործում:

– Աշակերտների շարժի կառավարում և աջակցություն հաշվետվությունների մշակմանը:
– Գնահատման համակարգի սպասարկում, արխիվացում և վերահսկում, աջակցություն հաշվետվությունների մշակմանը:
– Տարբեր գործառույթների իրականացման և գործունեության արդյունավետության մշտադիտարկում:
– Միջոցառումների և տարածքների տեխնիկական կառավարում:
– Էլեկտրոնային նյութերի գրադարանի դասակարգում և պահպանում:
– Գրադարանի ֆոնդերի հաշվառման համակարգի զարգացում և ինտեգրում մյուս համակարգերին՝ գրադարանավարի հետ սերտ համագործակցությամբ:
– Ծնողների հետ հաղորդակցության և համագործակցության ապահովման այլ համակարգերի անխափան աշխատանքի և արդյունավետության վերահսկում:
– Ծագած խնդիրների և արտակարգ իրավիճակների կառավարում և հաղորդակցության ապահովում:
– Աջակցություն ժամանակի կառավարման և ժամատախտակային համալիր համակարգերի մշակմանը և իրականացմանը:
– Տրանսպորտի օգտագործման համակարգի մշակում:
– Նախագծերի կառավարման համակարգերի մշակում:

Դպրոցների կայքերի գործառութային հնարավորությունների ընդլայնում և օգտակարության բազմազանեցում:
 
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

– անգլերենի իմացություն,
– նորագույն տեխնոլոգիաներով հետաքրքրվածություն և տեղեկացվածություն,
– խնդիրներ լուծելու կարողություն,
– վերլուծական և հետազոտական կարողություններ,
– հաշվետվողականության բարձր մշակույթ,
– ժամանակի և առաջնահերթությունների կառավարում,
– ցանցային, սերվերային սարքերի և ծրագրային ապահովման իմացություն,
– անընդհատ կատարելագործվելու ձգտում,
– որոշումներ կայացնելու և աշխատանքը սկզբից մինչև վերջ տանելու կարողություն,
– խնդիրների լայն համատեքստը տեսնելու կարողություն և դրանք ենթատեքստում վերլուծելու կարողություն,
– ճգնաժամային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
– թիմային աշխատանքի փորձառություն:

ՑԱՆԿԱԼԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

– կրթական գործընթացների կազմակերպման և կառավարման իմացություն,
– համակարգերի համակցման փորձառություն,
– ցանցային ադմինիստրատորի փորձ,
– Cisco Systems հավատարմագրված ցանցային ադմինիստրատորի որակավորում,
– առցանց ծառայությունների ուսումնասիրության/կիրառության փորձ,
– տեսաձայնային սարքերի և ցանցային լուծումների համակցման, շահագործման փորձ,
– դասընթացավարի փորձ և ձիրք զարգացնելու ցանկություն:

Բոլոր հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք [email protected] էլփոստի հասցեին ուղարկել.

1. ինքնակենսագրություն (CV),
2. նամակ-հիմնավորում «Ինչո՞ւ եմ ուզում աշխատել «Այբ»-ում» թեմայով (մեկ էջից ոչ ավել):
 
Որպես նամակի թեմա պետք է նշել թափուր հաստիքի անվանումը՝ ITIS Coordinator: Հայտերն ընդունվում են մինչև 2014 թ. հուլիսի 3-ը ներառյալ: