Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google Loon նախագիծը մեկ տարեկան է
18/06/2014 11:59

Google Loon նախագիծը մեկ տարեկան է

Google Loon նախագծի գործարկման պահից ընդամենը մեկ տարի է անցել, իսկ այն արդեն հասցրել է դառնալ Google ընկերության ամենագրավիչ նախագծերից մեկը, որի հիմնական նպատակը հեռավոր շրջաններում բնակվող մարդկանց համացանցով ապահովելն է:

Ընդհանուր առմամբ, այս մեկ տարվա ընթացքում ընկերությանը հաջողվել է զգալիորեն ավելի մեծ տարածքներ ընդգրկել, ինչպես նաև երկարացնել օդային օբյեկտների դիմացկունության տևողությունը: Այժմ դրանք կարողանում են 100 օր շարունակ գտնվել երկրից 20 կմ բարձրության վրա և անխափան կապ ապահովել: LTE ստանդարտի օգտագործումը Google-ին թույլ տվեց ապահովել կապի 22 Մբ/վ մուտքային արագություն, ընդ որում, սմարթֆոնների համար ինտերնետ կապի արագությունը կազմում է 5 Մբ/վ:

ԱՄՆ տարածքում և այլ երկրներում Project Loon նախագծի զարգացմամբ առավելապես հետաքրքրված է Google ընկերության համահիմնադիր, ինչպես նաև Google X նախագծի ղեկավար Սերգեյ Բրինը: