Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Աշխատանք. մրցույթ «Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի» բիզնեսի զարգացման խորհրդատուի պաշտոնի համար
12/06/2014 17:52

Աշխատանք. մրցույթ «Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի» բիզնեսի զարգացման խորհրդատուի պաշտոնի համար

ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի «Էլ.հասարակության եւ մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում «Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի /ՎՏԿ/ բիզնեսի զարգացման խորհրդատու» հանձնարարականի իրականացման համար խորհրդատու ընտրելու նպատակով հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ:

Այս հանձնարարականի հիմնական նպատակն է ապահովել ՎՏԿ-ի կողմից առաջարկվող բիզնեսի զարգացման ծառայությունների բարձր արդյունավետությունըª աջակցելու տեղական ընկերություններին ու ձեռնարկատերերին կենտրոնի կողմից տեխնոլոգիական օժանդակման, ինկուբացիայի եւ բիզնեսի զարգացման ծառայություններին մատուցմանը եւ Վանաձորում սկսնակ ընկերությունների էկոհամակարգի ստեղծմանը:

Խորհրդատուն պետք է իրականացնի հետեւյալ առաջադրանքները`

– բիզնեսի զարգացման (ներառյալ կառավարման, մարքեթինգի, ներդրումների ներգրավման եւ այլ թեմաներով) խորհրդատվության եւ մենթորային ծառայությունների տրամադրում ձեռնարկատերերին ու սկսնակ թիմերին,
– օժանդակում սկսնակ տեխնոլոգիական թիմերի ձեւավորմանը` ՎՏԿ-ի դասընթացների մասնակիցներից ու այլ մասնագետներից,
– մենթորային ծառայությունների տրամադրում ՎՏԿ-ի սկսնակ թիմերին ու նորաստեղծ ընկերություններին,
– ՏՀՏ և/կամ ճարտարագիտական լուծումների բացահայտում, որոնք կարող են կիրառվել Լոռու մարզի տարբեր  ոլորտներում,
– բանակցությունների վարում արտասահմանյան եւ երեւանյան ընկերությունների հետ Վանաձորում մասնաճյուղեր բացելու վերաբերյալ,
– աջակցություն ՎՏԿ-ի ղեկավարին եւ ՁԻՀ-ին` դրամական միջոցների հավաքագրման գործում:
Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2014թ. օգոստոսից` մեկ տարվա ընթացքումª հետագա երակարացման հնարավորությամբ:

Խորհրդատուն պետք է բավարարի հետեւյալ որակավորման չափանիշներին եւ պետք է լինի/ունենա`

– Առնվազն Բակալավրի աստիճանի կրթություն /Մագիստրոսական աստիճանը նախընտրելի է/,
– Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բիզնեսի կառավարման կամ խորհրդատվության ոլորտում,
– Հայաստանի տեղեկատվական  և բարձր տեխնոլոգիաների ոլորտների իմացություն,
– Ներկայացման եւ բանակցային գերազանց հմտություններ,
– Հայերենի, ռուսերենի եւ անգլերենի գերազանց իմացություն:
Հաղորդակցման գերազանց հմտություններ, թիմային աշխատանքում ներգրավվելու կարողություն Վերը շարադրված պահանջներին համապատասխանող անհատ խորհրդատուները կարող են մինչեւ սույն թվականի  հունիսի 20-ը ներկայացնել հետաքրքրվածության գրություն եւ կենսագրական թերթիկ ստորեւ նշված հասցեով:

Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաեւ էլեկտրոնային փոստով:

ՀՀ Ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Է. Ավետյանին
Երեւան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 1
Հեռախոս. (060) 700-343, 700-390
Ֆաքս. (037410)  545-708
Էլ. փոստ. [email protected]