Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Volkswagen-ը ներկայացրել է նոր սոցիալական գովազդային տեսահոլովակ
10/06/2014 14:02

Volkswagen-ը ներկայացրել է նոր սոցիալական գովազդային տեսահոլովակ

Volkswagen ավտոմոբիլ արտադրող գերմանական ընկերությունը հանրությանն է ներկայացրել նոր սոցիալական գովազդ: Այն կոչ է անում վարորդներին զերծ մնալ ղեկին բջջային հեռախոսներից օգտվելուց, քանի որ շատ դեպքերում հենց դա է հանգեցնում վթարների:

Տեսահոլովակում կարելի է տեսնել, թե ինչպես են մարդիկ գալիս կինոթատրոն ու առաջին դեմքից հետևում մեքենայի վարմանը: Հատուկ օպերատորը բոլորին միաժամանակ ուղարկում է կարճ հաղորդագրություն, և երբ հանդիսատեսը փորձում է նայել հաղորդագրության բովանդակությունը, էկրանին մեքենան բախվում է ծառին:

Ահա այսպիսի կրեատիվ տարբերակով Volkswagen-ը մարդկանց փորձում է հեռու պահել մեքենայի ղեկին բջջայինից օգտվելուց: