Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Վիսբադեն քաղաքի փողոցներն ավելի ապահով դարձնելու համար Արվեստի ցուցահանդեսում պատկերվում են հեծանվորդների երթուղիները
09/06/2014 19:15

Վիսբադեն քաղաքի փողոցներն ավելի ապահով դարձնելու համար Արվեստի ցուցահանդեսում պատկերվում են հեծանվորդների երթուղիները

Այս ցուցահանդեսը միաժամանակ մի քանի արվեստի համադրություն է: Բացի այն, որ ցուցահանդեսի շրջանակներում հնարավոր է ստեղծել իր ոճի մեջ եզակի գծագրեր, այն նաև օգնում է հասկանալ, թե քաղաքի որ հատվածներում է անհրաժեշտ հեծանվային ճանապարհներ կառուցել: Scholz & Volkmer դիզայներական գործակալությունը կարողացել է համադրել նկարող ավտոմատացված սարքի և գտնվելու վայրը ֆիքսող հավելվածի աշխատանքները:

Երբ քաղաքի բնակիչները ներբեռնում են հավելվածն ու դուրս գալիս հեծանվով զբոսանքի, նրանք կարող են ակտիվացնել հավելվածը, ինչի արդյունքում նրանց անցած ողջ երթուղին իրական ժամանակում պատկերվում է թանգարանի պատին կախված կտավի վրա: Բոլոր երթուղիները պահպանվում են և հետագայում օգտագործվում հեծանվային ճանապարհների հետ կապված խնդիրները լուծելու նպատակով: