Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«Game of Thrones»-ի վիշապները տեղափոխվել են Google Maps
04/06/2014 12:14

«Game of Thrones»-ի վիշապները տեղափոխվել են Google Maps

Google-ը որոշել է անակնկալ մատուցել «Գահերի Խաղը» (Game of Thrones) սերիալի սիրահարներին:

Երբ Ուելսի ամենաբարձր լեռից՝ Սնոուդոնից, դեպի երկրի հարավային հատվածում գտնվող Բրեկոն-Բրիկոնս ուղևորվելու ժամանակ ճանապարհորդներն օգտվում են Google Maps-ից, նրանց առաջարկվում է «վիշապներով ճանապարհորդելու» հնարավորություն:

Ահա, թե ինչով էին այսքան ժամանակ զբաղված Դայներիս Տարգարիենի վիշապները !

Դժբախտաբար, վիշապների հետ ճամփորդելու հնարավորություն ունեն միայն նրանք, ովքեր գտնվում են Ուելսում: Հավանաբար, Google-ն ընտրել է հենց Ուելսը ոչ միայն այն պատճառով, որ այն հիշեցնում է Վեստեռոսը, այլև դրոշի վրա պատկերված վիշապի պատճառով: