Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Coca-Cola-ն պլաստիկ շշերին երկրորդ կյանքն է տալիս
30/05/2014 11:35

Coca-Cola-ն պլաստիկ շշերին երկրորդ կյանքն է տալիս

Coca-Cola-ն հանդես է եկել բնապահպանական մի անչափ հետաքրքիր նախաձեռնությամբ: Փաստ է, որ օգտագործված պլաստիկ շշերը ողողել են աշխարհը, և իհարկե դրանց մեջ քիչ չեն նաև Coca-Cola-յի շշերը: Այս երևույթի դեմ պայքարելու համար Coca-Cola-ն Վիետնամում հանդես է եկել մի անչափ հետաքրքիր նախաձեռնությամբ: Ամեն մեկ շիշ Coca-Cola-ի հետ տրվում է մի փոքր կցորդ, որը միանալով Coca-Cola-յի օգտագործված շշին այն դարձնում է նոր ֆունկցիոնալությամբ սարքավորում: Երեխաների համար այն կարող է դառնալ ջրամղիչ ատրճանակ կամ օճառե պղպճակների սարք, կան բավական հետաքրքիր կցորդներ նաև մեծահասակների համար: Նախաձեռնության մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար կարող եք դիտել կից տեսանյութը: