Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Apple-ն iPad-ի երկու նոր գովազդ է ներկայացրել
26/05/2014 17:09

Apple-ն iPad-ի երկու նոր գովազդ է ներկայացրել

iPad-ի երկու նոր գովազդներում Apple ընկերությունն այս անգամ կենտրոնացել է օգտատերերի կյանքի, այլ ոչ սարքի վրա: Առաջին գովազդը, որը նման է փոքրիկ ֆիլմի, պատմում է ամերիկացի գրող  Շերի Քինգի ճանապարհորդության մասին դեպի Իսլանդիա, Մարոկկո և Վիետնամ: Ողջ ընթացքում հերոսուհին օգտագործում է iPad Air-ը լուսանկարելու և ճանապարհորդության վերաբերյալ խորհուրդներ գրելու համար:

Մյուս գովազդի հերոսը ֆին երաժիշտ Էսա-Պեկա Սալոնենն է, ով երաժշտություն է գրում iPad-ի The Orchestra հավելվածի միջոցով, այնուհետև ներկայացնում այն իրական օրկեստրի կատարմամբ:

Երկու գովազդներն էլ ընդգրկվել են Apple ընկերության «Your Verse» շարքում: