374
21
2808
Bang2Joom. ինչպես ստեղծել կատարյալ լոգո

Bang2Joom. ինչպես ստեղծել կատարյալ լոգո

Երկար պատմություն ներկայացնել որքան հնարավոր է քիչ բառերով` այս սկզբունքը վերաբերում է նաև լոգոների ստեղծմանը: Չէ որ այն պետք է ներկայացնի բրենդն ամբողջությամբ` միայն վիզուալ էլեմենտների միջոցով:

Երբ հաճախորդն առաջին անգամ տեսնում է լոգոն, նա միանգամից փորձում է ընկերության մասին հետևություններ անել: Այնպես, որ լոգոն կարող է օգնել կամ էլ խանգարել բրենդի կայացմանը:

Բրենդի նկատմամբ դրական զգացումներ ստեղծելու համար կարևոր է ժամանակ ծախսել  և ստանալ կատարյալ դիզայն: Առաջին տպավորությունը չափազանց կարևոր է` պետք է համոզված լինել, որ այն կլինի լավը: Մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն ստեղծել լավ լոգո:

#1. Լոգոն պետք է լավ տեսք ունենա

Լոգոն պետք է աչք շոյող լինի: Սակայն միայն գեղեցկության վրա շեշտը դնել կարող է սխալ լինել: Լավ լոգոն պետք է արտահայտի նաև ընկերության առանձնահատկություններն ու արժեքները:

#2. Լոգոն պետք է իմաստ ունենա

Պետք է կարողանաք բացատրել լոգոյի և նրա ամեն մի մասնիկի նշանակությունը: Պետք չէ օգտագործել գույները, էլեմենտները կամ տառատեսակները միայն այն պատճառով, որ դրանք դուրեկան են Ձեզ համար: Աշխատեք լինել ստեղծարար և հիշվող:

#3. Լոգոն պետք է «նայվի» ցանկացած միջավայրում

Համոզվեք, որ լոգոն լավ է նայվում և էլեկտրոնային. և տպագիր կրիչների վրա: Լավ կլինի, եթե ունենաք լոգոյի անգույն տարբերակը: Պետք է հետևել, որ լոգոյի սև-սպիտակ տարբերակը ճիշտ ներկայացնի լոգոյի իմաստը և տեսքը:

#4. Չափսը կարևոր է

Կարևոր է, որպեսզի լոգոն նորմալ տեսք ունենա` անկախ չափսից: Եթե այն բազմաթիվ դետալներից է բաղկացած, ապա հնարավոր է խնդիրներ լինեն այն ժամանակ, երբ լոգոն փոքրացվի: Լոգոյի փոքր չասը փորձելու համար կարելի է փորձել ստեղծել այդ լոգոյի ֆավիկոնը (favicon)` - 16x16px չափսի նշան, որը հայտնվում է բրաուզերում բացված ամեն էջի վերևի մասում:

#5. Ժամանակակից միտումները կարող են վտանգներ պարունակել

Լոգոն նորաձևության նման չէ, որ տարեկան 4 անգամ փոխվի: Միտումները կարող են նայվել այսօր, սակայն վաղը թվալ հնացած: Այնպես որ կարևոր է ստեղծել լոգո, որը կկարողանա դիմագրավել փոփոխություններին, լոգո, որը կախված չի լինի ժամանակից: Այս նպատակին հասնելու համար պետք է փորձել ստեղծել պարզ լոգո` պարզությունը միշտ էլ ժամանակակից է:

#6. Սահմաններ գոյություն չունեն

Անշարժ գույքի գործակալության լոգոյի վրա անպայման չէ, որ նկարված լինի տուն, կամ գրախանութի լոգոյին` գիրք: Սահմաններ գոյություն չունեն, պետք է լինել ավելի ստեղծարար և արտասովոր լուծումներ գտնել:

#7. Որոշ դեպքերում կարևոր է հետևել ձևավորված ընկալումներին

Որոշ տառատեսակներ կարող են նայվել բիզնեսի մեկ ոլորտի համար և ընդհանրապես չընկալվել կամ տեղին լինել այլ ոլորտներում: Այնպես, որ պետք է ամեն դեպքում հաշվի առնել ընկերության առանձնահատկությունները, արժեքները և գործունեության ոլորտները:

#8. Ոգեշնչման ճիշտ միջավայր

Ինտերնետում լոգոյի գաղափար փնտրելն այնքան էլ լավ միտք չէ: Չափից դուրս մեծ քանակի տեղեկատվությունը կարող է շեղել: Ավելի լավ է անջատեք համակարգիչը, վերցնեք մատիտը և միացնեք երևակայությունը:

Վերջում` մի քանի ռեսուրսներ, որոնք կօգնել Ձեզ ստեղծել կատարյալ լոգոներ.

Creattica, Logopond, Logomoose, Logo of the Day, Pinterest:

Կարճ հասցե: geek.am/u/3838.html
Bang2Joom Logotypes Լոգո Բրենդ Design Photo

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2633 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

ԻՏՁՄ. մայիսի 23-ին կկայանա միության տարեկան 18-րդ համաժողովը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ս.թ. մայիսի 23-ին կազմակերպում է միության տարեկան 18-րդ համաժողովը, որին կմասնակցեն ինչպես ԻՏՁՄ անդամները, այնպես էլ ոլորտի այլ առաջատար ընկերություններ, կրթական ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Statista. ինչ է կատարվում ինտերնետում 60 վայրկյանում

Statista վիճակագրական գործակալությունը հրապարակել է ինտերնետին վերաբերող հետազոտության արդյունքները, որտեղ նշված է, թե ինչ է կատարվում ինտերնետում 60 վայրկյանում։ Ներկայացված տվյալները արտացոլում են 2017թ.-ի ցուցանիշները։ Հրապարակված ...

Mobile

image

Թողարկվել են Հռոմի Պապի և Հիսուսի նկարներով ոսկեպատ iPhone X սմարթֆոններ

Սմարթֆոնների և բջջային հեռախոսների թանկարժեք տարբերակների արտադրող Caviar ընկերությունը ներկայացրել է iPhone X սմարթֆոնի նոր շքեղացված տարբերակները։ Թողարկված մոդելները նվիրված են Զատկի տոնին։ iPhone X սմարթֆոնների ...

Business

image

Ucom. իջեցվել են 60-ից ավելի սմարթֆոնների գները և մեկնարկել է iPhone 8 Red-ի վաճառքը

Ամառային արձակուրդին ընդառաջ Ucom-ը վերանայել է 60-ից ավելի սմարթֆոնների գները, իչպես նաև մեկնարկել է նոր՝ iPHone 8 և iPhone 8 Plus Red մոդելների վաճառքը։ HTC, Huawei, ...

Various

image

Ucom-ը մրցութային կարգով աշխատանքի է ընդունել Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների

Այսօր հանդիսավոր պայմաններում Ucom ընկերության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից կազմակերպված «Տեղեկատվական և հեռահաղորդակցական ժամանակակից ցանցային տեխնոլոգիաներ» դասընթացը հաջողությամբ հաղթահարած ուսանողներն ավարտական հավաստագրեր են ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS