Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Տեսանյութ. երբ ֆուտբոլի գնդակը դիպչում է երեսիդ
15/05/2014 23:05

Տեսանյութ. երբ ֆուտբոլի գնդակը դիպչում է երեսիդ

Ֆուտբոլը հիմնականում անվտանգ սպորտաձև է: Այո, հնարավոր է հարված ստանալ ոտքին կամ բախվել հակառակորդի հետ, բայց հիմնականում դրանք ծանր վնասվածքներ չեն հասցնում: Գոյություն ունի ևս մեկ վտանգ, որին կարող է բախվել, և փորձը ցույց է տալիս, որ բախվում է, ցանկացած ֆուտբոլ խաղացող` գնդակի հարված: Ցանակցած մարզիկ գիտի, որ գնդակի հարվածը ամենացավոտն է, երբ այն հարվածում է փորին, գոտկատեղից ներքև և երեսին: Անձնական փորձից ասեմ, որ ամենանյարդայնացնողն իհարկե հարվածն է երեսին:

Ժամանակակից տեխնոլոգիաներն այժմ մեզ օգնում են տեսնել, թե ինչ է կատարվում նման դեպքերում: Կից տեսանյութում գերարագ նկարահանման միջոցով ցույց է տրվում, թե ինչի է նմանվում մարզիկը, երբ նրա երեսին դիպչում է գնդակը: Կարծում եմ բավական «զվարճալի» է, մանավանդ, երբ անձամբ հիշելու բան ունես: