Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline. Nokia Lumia 720 սմարթֆոններ` մրցույթի հաղթողներին
14/05/2014 17:51

Beeline. Nokia Lumia 720 սմարթֆոններ` մրցույթի հաղթողներին

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգևատրեց Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում անցկացրած «Այս գարնան ամենագեղեցիկ ակնթարթը» լուսանկերների մրցույթի հաղթողներին:

Մրցույթի հաղթողներ են ճանաչվել Երևան քաղաքի բնակիչներ՝ 24–ամյա Լևոն Սուքիասյանը և 23-ամյա Լալա Սիրեկանյանը: Լևոն Սուքիասյանի աշխատանքը հավաքել է առավելագույն թվով քվե վեց տասնյակից ավել մասնակիցների շրջանում։  Երկրորդ հաղթողին ընտրել է «ԱրմենՏել»  ընկերության ներկայացուցիչներից և պրոֆեսիոնալ լուսանկարիչներից կազմված հանձնաժողովը:

Մրցույթի գլխավոր հաղթողները «ԱրմենՏել» ընկերության կողմից որպես մրցանակ ստացան Nokia Lumia 720  հեռախոս, իսկ եզրափակիչ փուլ անցած ևս երկու մասնակից արժանացան խրախուսական մրցանակների։

Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ Ազատության 24 հասցեում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում։ Պարգևատրելով հաղթողներին՝ «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը նշեց. «Մայիսը հաղթանակների ամիս է հայ ժողովրդի համար։ Սրտանց շնորհավորում եմ մեր մրցանակակիրներին ևս մեկ հաղթանակի կապակցությամբ և մաղթում նորանոր նվաճումներ։  Տեսնելով մեր մասնակիցների հուզմունքը և ուրախությունը՝ ևս մեկ անգամ համոզվում եմ, որ նման նախաձեռնությունները մեզ թույլ են տալիս ոչ միայն կյանքը դարձնել ավելի լավ, այլ նաև պարգևել հաղթական տրամադրություն և վառ զգացողություններ»։

Նշենք, որ «Այս գարնան ամենագեղեցիկ ակնթարթը» լուսանկարների մրցույթը մեկնարկել է սույն թվականի մարտի 31-ին։ Մրցույթին մասնակցելու համար պարզապես անհրաժեշտ էր լուսանկարել հետաքրքիր և ուշագրավ ակնթարթներ նվիրված այս գարնանը և ուղարկել լուսանկարը [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:

Հաղթող նկարների և մասնակիցների աշխատանքների հետ կարող եք ծանոթանալ Beeline Armenia պաշտոնական էջում ՝ www.facebook.com/beeline.am։