Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ucom-ն ամփոփել է Aram Mp3-ի «Not alone» երգի թեմայով ֆոտոմրցույթ արդյունքները
13/05/2014 22:02

Ucom-ն ամփոփել է Aram Mp3-ի «Not alone» երգի թեմայով ֆոտոմրցույթ արդյունքները

Ucom ընկերությունն ու Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ամփոփեցին ապրիլի 29-ին հայտարարված լուսանկարների մրցույթի արդյունքները:

Արամ Mp3-ի կողմից ընտրված լավագույն 5 լուսանկարների համբուրվող զույգերը հրավիրվել էին Երևան Մոլ, որտեղ Եվրատեսիլ երգի մրցույթի ուղիղ հեռարձակումից առաջ Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը նրանց հանձնեց վկայականներ՝ «Երեքը մեկում. Ջազ» փաթեթին 3 ամիս անվճար բաժանորդագրության հնարավորությամբ:

Գլխավոր մրցանակին արժանացած Ասյա Բեկյանի և Ռազմիկ Մալխասյանի անունները Դանիայից ուղիղ միացմամբ հայտարարեց Արամ Mp3-ը: Գլխավոր մրցանակը՝ թվային ֆոտոխցիկը, Ucom ընկերության և Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից պատրաստած անակնկալն էր: