374
21
2808
Մայիսի 30-ին Երևանում կկայանա Mobile Apps EXPO 2014

Մայիսի 30-ին Երևանում կկայանա Mobile Apps EXPO 2014

Մայիսի 30-ին, երևանյան ամենասիրված հանրային տարածքներից մեկում` Սիրահարների այգում (Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 21) տեղի կունենա Մոբայլ հավելվածների ցուցահանդես՝ Mobile App Expo 2014-ը:

Ցուցահանդեսը կհյուրընկալի շուրջ 50 ընկերությունների, որոնք կներկայանան «խելացի հեռախոսների և սարքերի» համար իրենց մշակած խաղերով, բիզնես, կրթական, ժամանցային և սոցիալական ծրագրերով: Գրքեր հեռախոսում, ինտերակտիվ այբբենարան, նկարների ձևափոխում և կոլաժների պատրաստում մի քանի հպումով, տարադրամի լավագույն արժույթը բանկերում, կրթական և արկածային խաղեր, սրանք մի փոքր մասն են հավելվածների, որ կներկայացվեն ցուցահանդեսին:

Այցելուները տաղավարներում կարող են փորձարկել և ծանոթանալ ոչ միայն հայաստանյան օգտագործողի համար մշակված հավելվածների հետ, այլև ամբողջ աշխարհում միլիոնավոր օգտագործողներ ունեցող «տեղական արտադրության» մոբայլ ծրագրերի հետ: Այցելուների մուտքն ազատ է: Ցուցահանդեսի խաղերի գոտում նրանց սպասվում են հաճելի անակնկալներ և մրցանակներ:

Ցուցահանդեսի շրջանակում կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ՝

- Բաց դաս առաջին դասարանի աշակերտների համար, հայկական արտադրության շարժական համակարգիչների՝ ԱրմԹաբերի օգնությամբ:

- Մոբայլ հավելվածների աքսելերացիայի ճամբար (Mobile App Acceleration Camp:MAAC). որի ընթացքում տարածաշրջանի սկսնակ ընկերությունները կաշխատեն փորձագետների հետ WindowsPhone հենքով նորարար հավելվածների գաղափարների վրա:  Լավագույնները  AppCampus ծրագրի կողմից կստանան ֆինանսավորում:

- Մայիսի 31ին, սկսնակ ընկերությունները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց գաղափարները Imperious Group ռուսական և  Granatus Ventures առաջին հայկական վենչուրային հիմնադրամներին:

Կազմկերպությունների համար ցուցահանդեսի գրանցման  վերջնաժամկետն է մայիսի 16, 2014 թ.:

Մանրամասն տեղեկատվություն ստանալու և/կամ այլ հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ` info@mlab.am էլ. հասցեով, կամ զանգահարել  060 509876 հեռախոսահամարով:

Կարճ հասցե: geek.am/u/3779.html
Ցուցահանդես Mobile App Expo 2014 mLab Imperious Group Granatus Ventures AppCampus

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2525 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

ՀՀ Նախագահի ՏՏ ոլորտի 2017թ. մրցանակը՝ iPod-ի ստեղծողին

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2017թ. Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանացել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը: Հոկտեմբերի 19-ին ՀՀ ...

Code

image

Վիվասել-ՄՏՍ. Seedstars մրցույթին դիմում-հայտ է ներկայացրել ավելի քան 50 ստարտափ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է «Seedstars» միջազգային մրցույթի տեղական փուլը, որին արդեն իսկ  դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող ...

Web

image

Ավելի արագ Facebook Հայաստանում

Ucom-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իր տվյալների կենտրոնում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache)` անելով հերթական քայլը Հայաստանում թվային բովանդակության զարգացման և ...

Mobile

image

Ինչ սմարթֆոններից են ամենաշատն օգտվում Հայաստանում. 2017 օգոստոս

Ամեն տարվա աշնանը սմարթֆոնների արտադրության բազմաթիվ առաջատար ընկերություններ ներկայացնում են իրենց նորագույն մոդելները։ Այս աշունը ևս բացառություն չէ, հանրությունն անհամբեր սպասում է iPhone-ի հերթական մոդելներին, ...

Business

image

Facebook և Microsoft կորպորացիաները ավարտել են նոր անդրատլանտյան ինտերնետային մալուխի տեղադրումը

Մոտ երկու տարի առաջ Microsoft և Facebook կորպորացիաները մեկնարկել էին անդրատլանտյան օպտիկական մալուխի տեղադրման միասնական նախագիծը։ Marae անվանված մալուխի երկարությունը 6,600 կմ է, այն մեկնարկում է ...

Various

image

WiFi սարքավորումներ` 173 դպրոցի «Արմաթ» լաբորատորիային

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն այցելել են Երևանի Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram