Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline-ը ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի գլխավոր հովանավոր
06/05/2014 13:04

Beeline-ը ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի գլխավոր հովանավոր

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) հայտարարում են 7-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի անկացման մասին։  «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» կարգախոսի ներքո իրականացվող ֆորումն, որի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունն, այս տարի տեղի կունենա հունիսի 21-22-ը՝ Արմենիա Մարիոթ հյուրանոցում։

7-րդ  անգամ կազմակերպվող ֆորումի նպատակն է աջակցել բիզնեսի տարբեր ոլորտներին գտնելու լավագույն տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաև տեխնոլոգիական ընկերություններին՝ հանդիպելու և ներկայանալու պոտենցիալ հաճախորդներին մեկ վայրում: Այս տարի միջոցառումը կառանձնանա հետևյալ թեմաներով` տուրիզմ, սպասարկում և առևտուր; գյուղատնտեսություն և վերամշակում; շինարարություն և հանքարդյունաբերություն; ֆինանսաբանկային ոլորտ և էլեկտրոնային առևտուր; առողջապահություն; կրթություն; տրանսպորտ:

ԴիջիԹեք Բիզնես Ֆորումն իրականացվում է ՀՀ Կառավարության հովանու ներքո։ Այս տարի Ֆորումին է միացել նաև ռուսական «ARinteg» ընկերությունը` որպես հովանավոր: Միջոցառումը կազմակերպում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ)։