Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Դատավճիռը կայացված է. Samsung-ը Apple ընկերությանը կվճարի 119 մլն ԱՄՆ դոլար
05/05/2014 19:30

Դատավճիռը կայացված է. Samsung-ը Apple ընկերությանը կվճարի 119 մլն ԱՄՆ դոլար

Արդեն բավականին երկար ժամանակ է Apple և Samsung ընկերությունների միջև ընթացող դատական լսումները գտնվում են լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Ընկերություններն իրար մեղադրում էին արտոնագրային իրավունքների խախտման, դիզայնի կրկնօրինակման և մի շարք այլ հոդվածներով: Ի վերջո, դատական գործընթացն ավարտվեց Apple-ի օգտին: Դատարանի որոշմամբ Samsung ընկերությունը ստիպված կլինի 119.6 միլիոն ԱՄՆ դոլար վճարել վերջինիս:

Կալիֆորնիա նահանգի երդվյալ ատենակալների դատարանը, դիտարկելով երկու ընկերությունների կողմից ներկայացված բոլոր ապացույցները, եկավ այն եզրակացության, որ Samsung-ը երկու մասով իսկապես խախտել է Apple ընկերության արտոնագրային իրավունքները, որոնցից առաջինը կապված է Slide to Unlock ապրանքանիշի, իսկ մյուսը՝ տվյալների սինխրոնիզացիայի հետ: Ամերիկյան ընկերությունն էլ իր հերթին մեղավոր է ճանաչվել Samsung-ի արտոնագրային իրավունքները խախտելու մեջ՝ կապված լուսանկարների հետ աշխատանքի սկզբունքի հետ:

Այդուհանդերձ, գումարների տարբերությունը, որ երկու ընկերությունները ստիպված են վճարել, հսկայական է: Apple-ը Samsung-ին վճարելու է 158.4 հազար ԱՄՆ դոլար, իսկ Samsung-ից ի օգուտ Apple ընկերության կգանձվի 119.625 միլիոն ԱՄՆ դոլար: