Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ucom. Aram Mp3-ի «Not alone» երգի թեմայով Հ1-ի հետ համատեղ ֆոտոմրցույթ
30/04/2014 15:52

Ucom. Aram Mp3-ի «Not alone» երգի թեմայով Հ1-ի հետ համատեղ ֆոտոմրցույթ

Ucom ընկերությունը Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ համատեղ հայտարարում է մրցույթ, որին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել Aram Mp3-ի «Not alone» երգի տեսահոլովակի վերջին դրվագի համբույրը խորհրդանշող լուսանկար: Լուսանկարը պետք է լինի յուրօրինակ և հետաքրքիր:

Մասնակիցներն իրենց համբույրի լուսանկարը պետք է ուղարկեն [email protected] էլեկտրոնային փոստին` պարտադիր կերպով նշելով լուսանկարում պատկերված 2 անձանց անուն ազգանունները և կոնտակտային տվյալները:

Մրցույթի կազմակերպիչներն ընտրում են մրցույթի կանոններին համապատասխանող լուսանկարները, այնուհետև Not alone գրությամբ, Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Ucom ընկերության լոգոներով տեղադրում ֆեյսբուքյան համապատասխան էջերին` մրցույթի անվամբ ֆոտոալբոմների մեջ:

Լուսանկարներն ընդունվում են ապրիլի 28-ից մայիսի 5-ը ներառյալ:

Մրցույթին կարող են մասնակցել միայն 18 տարեկանից բարձր տարիք ունեցող անձինք:

Եթե մասնակիցներն ուղարկում են իրենց լուսանկարները վերոնշյալ էլեկտրոնային հասցեով, ապա համաձայնում են, որ Ucom ընկերությունը և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն այն օգտագործեն՝ ըստ իրենց հայեցողության:

Լուսանկարները և մրցույթն, առհասարակ, հասանելի են միայն ՀՀ տարածքում գտնվող ֆեյսբուք օգտատերերի համար:

Հաջողություն ենք մաղթում մրցույթի բոլոր մասնակիցներին: