
Skype-ում տեսազանգերն անվճար են դառնալու բոլոր հարթակների համար
Երեկ՝ ապրիլի 28-ին, Skype-ի ներկայացուցիչները հայտարարել են այն մասին, որ ծառայության խմբակային տեսազանգերն անվճար են դառնալու Windows, OS X և Xbox One հարթակների համար, իսկ ավելի ուշ այդ ֆունկցիան կկիրառվի նաև մյուս հարթակներում:
2013 թվականի դեկտեմբերի 21-ին օգտատերերին հնարավորություն էր ընձեռվել անվճար օգտվելու խմբակային տեսազանգերի ֆունկցիայից: Ընկերության ներկայացուցիչները դեռևս ոչինչ չեն պարզաբանում այն մասին, թե ծառայությունը երբ կսկսի նորից գործել: Դժվարացան նշել նաև ընկերության ընդհանուր շահույթը, որն ապահովում են խմբակային տեսազանգերը:
Կշարունակեն գործել նաև սահմանափակումները, որոնք սահմանվել են 2010 թվականին՝ ծառայության շահագործումը կանխելու նպատակով: Խմբակային տեսազանգից օգտբել հնարավոր կլինի ամսական ոչ ավել քան 100 ժամ, իսկ օրական՝ ոչ ավել քան 10 ժամ: