Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ռուսաստանից հեռացած Պավել Դուրովը Սեն Քիսթի և Նևիսի քաղաքացիություն է ստացել
28/04/2014 10:54

Ռուսաստանից հեռացած Պավել Դուրովը Սեն Քիսթի և Նևիսի քաղաքացիություն է ստացել

Համացանցում տարածված տեղեկատվության համաձայն Vkontakte սոցիալական ցանցի հիմնադիր և նախկին տնօրեն Պավել Դուրովն օրերս Սեն Քիսթի և Նևիսի քաղաքացիություն է ստացել: Քաղաքացիություն ձեռք բերելը Դուրովի համար արժեցել է 250 000 ԱՄՆ դոլար: Այս գումարը Դուրովը ներդրել է կարիբյան պետության շաքարի արտադրության զարգացման հիմնադրամում, ինչից հետո էլ հնարավոր է եղել ստանալ քաղաքացիությունը:

Սեն Քիսթի և Նևիսի քաղաքացիությունը թույլ կտա Դուրովին անարգել այցելել աշխարհի 131 պետություն, այդ թվում նաև եվրոպական պետություններ, իսկ ԱՄՆ այցելելու համար Սեն Քիսթի և Նևիսի քացաքացիներին տրամադրվում են տաս տարվա վիզաներ:

Հիշեցնենք, որ Դուրովն օրեր հեռացել է Vkontakte-ի տնօրենի պաշտոնից, նա, որպես հեռացման գլխավոր պատճառ նշել է այն, որ չի ցանկացել ռուսական հատուկ ծառայություններին տրամադրել Ուկրաինական Մայդանի գործունեությանը վերաբերող խմբերի ակտիվ մասնակիցների տվյալները: