Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ներկայացվել է BMW Vision Future Luxury մոդելի շքեղ կոնցեպտը
27/04/2014 19:17

Ներկայացվել է BMW Vision Future Luxury մոդելի շքեղ կոնցեպտը

Պեկինում կայացած ավտոշքերթին BMW ընկերությունը ներկայացրել է Vision Future Luxury լյուքս մոդելի կոնցեպտը, որում համադրվել են ինքնատիպությունն ու բարձր տեխնոլոգիաները:

Կոնցեպտում տեղադրված մետաղական BMW ճաղերն ավելի մեծ տեղ են զբաղեցնում, քան նախորդ մոդելներում: Vision Luxury Future-ը հագեցած է Laserlight լուսարձակներով, որոնց լուսավորությունը 10 անգամ գերազանցում է լուսադիոդների հիմքով պատրաստված այլ լուսարձակների լուսավորությունը: Մեքենայի հետևի լուսարձակները պատրաստված են OLED տեխնոլոգիայով:

Բարձրորակ կաշվից պատրաստված սրահում ներկառուցվաց երեք դիսփլեյներից մեկի վրա արտացոլվում է մեքենայի մասին տեղեկատվությունը, մյուսն արտացոլում է արագությունը, իսկ երրորդը տեղադրված է ուղևորի նստատեղի դիմաց և նախատեսված է ժամանցային համակարգերը կառավարելու համար:

Դիսփլեյը, որի վրա արտացոլվում է մեքենայի մասին տեղեկատվությունը, տվյալներ է արտացոլում նաև ճանապարհային նշանների և լուսակրի ազդանշանների վերաբերյալ:

BMW 7 Series նոր սերունդը, որը խոստանում է ավելի հարմարավետ և նորաոճ լինել, շուկայում կհայտնվի 2016 թվականին: