Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Al Fayah Park. Մասնատված հողատարածքի տեսքով զբոսայգի Աբու Դաբիում
27/04/2014 18:15

Al Fayah Park. Մասնատված հողատարածքի տեսքով զբոսայգի Աբու Դաբիում

Բրիտանացի դիզայներ Թոմաս Հիթերվիքի կողմից ներկայացված Աբու Դաբիի զբոսայգու նախագիծը ստացել է Al Fayah Park անվանումը և ավարտին կհասցվի 2017 թվականի սկզբին: Զբոսայգին ամբողջությամբ ծածկված է լինելու մասնատված Արաբական անապատին նմանվող տանիքով և զբաղեցնելու է 125 000 քառ.մ հողատարածք:

Նախագիծը ֆինանսավորվելու է Salama bint Hamdan Al Nahyan Foundation ոչ կոմերցիոն կազմակերպության կողմից:

Զբոսայգում կլինեն հանգստի համար նախատեսված վայրեր, սրճարաններ, այգիներ, գրադարան, կինոթատրոն, ինչպես նաև տարատեսակ միջոցառումների անցկացման համար նախատեսված բեմահարթակներ: Նախագծի հեղինակը մտադիր է նաև զբոսայգում տնկել ծաղիկների և բույսերի այնպիսի տեսակներ, որոնք հանդիպում են միայն Պարսից ծոցի երկրներում: Սյուների բարձրությունը, որոնց վրա կառուցվելու է տանիքը, կազմելու է 20 մ: