Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Apple-ի ղեկավար Թիմ Քուքը վաճառում է իր հետ ճաշելու իրավունքը
25/04/2014 11:48

Apple-ի ղեկավար Թիմ Քուքը վաճառում է իր հետ ճաշելու իրավունքը

Apple-ի ղեկավար Թիմ Քուքը վաճառում է իր հետ մեկ ժամ ճաշելու իրավունքը: Խնդիրն այն չէ, որ Apple-ի ղեկավարը գումարի կարիք ունի, այս ամենը կատարվում է բարեգործության շրջանակներում: Թիմ Քուքի հետ ճաշելու համար, ցանկացողները պետք է մասնակցեն Charitybuzz.com կայքում անցկացվող աճուրդին: Այս պահի դրությամբ Քուքի հետ ճաշելու համար առաջարկվող ամենամեծ գումարը 62 000 դոլարն է:

Նշենք, որ ճաշը կկայանա Apple-ի կենտրոնակայանում` Caffe Macs սրճարանում: Ճաշի ժամանակ քննարկվող թեմաների սահմանափակում չկա: Հիշեցնենք, որ անցյալ տարի Քուքն իր հետ կես ժամանաոց սուրճի ընդմիջման իրավունքը վաճառել էր 610 000 դոլարով: