Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ջոն Սքալին սխալմունք է անվանել 1985 թվականին Սթիվ Ջոբսի հեռացումն Apple-ից
22/04/2014 00:36

Ջոն Սքալին սխալմունք է անվանել 1985 թվականին Սթիվ Ջոբսի հեռացումն Apple-ից

Apple ընկերության նախկին Գլխավոր տնօրեն Ջոն Սքալլին վերջապես խոստովանել է, որ Սթիվ Ջոբսի հեռացումն Apple ընկերությունից սխալմունք էր:

Ներկա պահին Սքալին բիզնեսով է զբաղվում Հնդկաստանում, որտեղ նրան պատկանող Inflexionpoint ընկերությունը վերջերս ներկայացրեց Obi բյուջետային սմարթֆոնը: Հենց այնտեղ էլ Apple-ի նախկին տնօրենը Times of India-յին տված հարցազրույցի ժամանակ պատմեց, թե ինչ է տեղի ունեցել իր և Ջոբսի միջև 1985 թվականին:

Սքալիի խոսքերով՝ Ջոբսի հետ տարաձայնություններն սկսեցին այն ժամանակ, երբ ընկերության հիմնադիրն առաջարկեց սուբսիդավորել Macintosh-ի վաճառքը: Սքալին կտրականապես դեմ էր այդ որոշմանը, սակայն, չնայած ծագած բոլոր անհարթություններին, վերջինս պատրաստ էր Ջոբսի հետ շարունակել իր համատեղ աշխատանքը: Այնուամենայնիվ, Տնօրենների խորհրդի ընդունած որոշումն այլ էր: