Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ONEArmenia. օգնենք Արագածավանի դպրոցականներին
18/04/2014 00:29

ONEArmenia. օգնենք Արագածավանի դպրոցականներին

Indiegogo համաֆինանսավորման հարթակում մեկնարկել է ONEArmenia-ի այս տարվա առաջին նախագիծը, որով նախատեսվում է հավաքել 26 000 ԱՄՆ դոլար: Այս գումարը կուղղվի Արագածավան դպրոցում սովորող երեխաների կենցաղի բարելավմանը: Արդեն հավաքվել է 7275 դոլար: Դրամահավաքը կաշրունակվի դեռևս 30 օր:

Դրամահավաքի էջում  ONEArmenia-ի կողմից մանրամասն ներկայացվել է ծրագրի նպատակը, իրականացման ժամկետներն ու ձևերը.

Այս քարոզարշավը միջոցներ է հավաքում Հայաստանի Մանուկների Հիմնադրամի համար, որ վավերացված ոչ առևտրային կազմակերպություն է։ Արշավի և Հիմնադրամի հայացքների համընկնումը, ինչպես նաև որևէ պաշտոնական կապ նրանց միջև պարտադիր չէ։  Բոլոր ներդրումները համարվում են անվերապահ նվիրատվություն և դրանց նկատմամբ որևէ նպատակ չի կարող ներկայացվել։

Երևակայությունն ամեն ինչ է։ Իսկ թուղթը հավիտյան չէ։

Արագածավանի տարրական դասարանների աշակերտներն ուզում են ուրախ փորիկներ և առողջ ատամներ ունենալ․ ո՞վ չի ուզի։ Եկե՛ք այս ամառ նրանց համար ճաշարան և ատամները խոզանակելու հարմարություն ստեղծենք։

Հայաստանի մայրաքաղաք Երևանից 1․5 ժամվա հեռավորության վրա գտնվող Արագածավան անունով փոքր գյուղի տարրական դասարանների 160 աշակերտ սննդային և առողջապահական հեղափոխության եզրին են։ Հայաստանի Մանուկների Հիմնադրամը (ՀՄՀ) նպատակ ունի Արագածավանի դպրոցն ընդգրկել իր այդքան հաջող՝ ճաշարանի և խոզանակման հարմարության ծրագրում՝ դպրոցում կառուցելով տարածք, որտեղ 1-4-րդ դասարանցիները (6-11 տարեկան) մեկ տարի շարունակ՝ ամեն օր, կարող են առողջ և տաք սնունդ ընդունել և խոզանակել ատամները։

Ներկայումս Հայաստանի դպրոցներում նախաճաշի համակարգային ծրագիր գոյություն չունի։ Աշակերտները կամ սոված են մնում, կամ մի կտոր խմորեղեն ուտում, կամ էլ, պարզապես, լքում դպրոցի տարածքը ուսումնական օրվա ընթացքում՝ սնունդ հայթհայթելու համար։ 2012թ․ ՀՄՀ-ն ուսումնասիրություն անցկացրեց Հայաստանի գյուղական համայնքների 800 աշակերտների շրջանում, և պարզ դարձավ, որ նրանցից 785-ի մոտ հիմնական ատամների փչացման նշաններ կան։

Մեկ առ մեկ յուրաքանչյուր դպրոցում խոհանոց, ճաշարան և ատամները խոզանակելու հարմարություն կառուցելով՝ ՀՄՀ-ն սպառնում է ոչնչացնել այս թվերը։ Արագածավանը կլինի ծրագրին մասնակցող 4-րդ դպրոցը։

Ատամները խոզանակելու հարմարությունն իրենից ներկայացնում է մեծ սենյակ՝ լվացարաններով և հայելիներով, որտեղ երեխաներն ամեն օր՝ նախաճաշից առաջ,  լվանում են ձեռքերը, իսկ նախաճաշից հետո՝ ատամները։ ՀՄՀ-ն երեխաներին կապահովի ատամի խոզանակներով և մածուկով, իսկ դպրոցի դայակին՝ վերապատրաստումով, որպեսզի վերջինս երեխաներին սովորեցնի և վերահսկի նրանց, մինչ նրանք յուրացնում են առողջ ժպիտի երկարամյա արժեքը։

Ի լրումն՝ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ  ՀՄՀ-ի ատամնաբուժական գործընկերները երեխաների ատամների փչացումը կանխարգելելու նպատակով դրանք կմշակեն ֆտորով, իսկ այն երեխաներին, ում ատամներն արդեն խնդիրներ ունեն, կտրամադրեն միջոցներ՝ դրանք բուժելու համար։

Մի լուսավոր սենյակում կլինի ճաշարանը՝ սեղաններով և աթոռներով, ինչպես նաև՝ խոհանոց։ Երեխաններն այստեղ ոչ միայն լավորակ սնունդ կընդունեն, այլև դպրոցից հետո  կմասնակցեն ՀՄՀ-ի կողմից կազմակերպված Առողջ ապրելակերպի ակումբին, որ կքարոզի առողջ սնվելու, մաքրության և առողջ ապրելակերպի սովորույթներ։

Աշխատատեղերի ստեղծում

Ծրագիրը կարճատև աշխատանքով կապահովի կառուցապատողների թիմին և երկարատև աշխատանքով՝ 1 խոհարարի և  խոհանոցի 2 աշխատակցի՝ կազմակերպելու ճաշարանի աշխատանքները։

Կայունություն

ՀՄՀ-ն իր այս ծրագիրը համարում է «միջամտություն», քանի որ առաջին տարին լրանալուց հետո հիմնադրամի աջակցությունը հավասարվում է նվազագույնի։ Այդ ժամանակ արդեն դպրոցը բավականաչափ վերապատրաստում կունենա անժամկետ աջակցելու երեխաներին առողջ սննդի և հիգիենայի հարցում։ Արագածավանի դպրոցի տնօրեն Անահիտ Տեր-Մարտիրոսյանն արդեն տվել է իր համաձայնությունը։

Ծրագրի ժամանակացույցը

Կառուցապատման աշխատանքները կկատարվեն ամռանը, իսկ ամբողջ հարմարությունը պատրաստ կլինի ծառայելու երեխաներին 2014թ․ սեպտեմբերին՝ դպրոցի բացման հենց առաջին օրը։