Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Բևեռ ընկերությունը կազմակերպում է սեմինար. «Ժամանակակից կազմակերպության արդյունավետ ՏՏ-ենթակառուցվածք»
18/04/2014 09:05

Բևեռ ընկերությունը կազմակերպում է սեմինար. «Ժամանակակից կազմակերպության արդյունավետ ՏՏ-ենթակառուցվածք»

Ապրիլի 23-ին Բևեռ ընկերությունը Veeam ընկերության հետ համատեղ կանցկացնի տեխնոլոգիական սեմինար, որի ընթացքում կներկայացվեն IBM-ի և Veeam-ի նոր լուծումները բիզնես գործընթացների արդյունավետության և անվտանգության բարձրացման ուղղությամբ։

Սեմինարի ընթացքում ընկերության մասնագետները կառաջարկեն ամենատարբեր ոլորտներում տվյալների պահպանման և անվտանգության օպտիմալ լուծումներ։ Ինչպես ներկայացնում են ծրագրի անդամ մասնագետները, տվյալների պահպանման և անվտանգության նոր լուծումները հաճախորդ ընկերություններին կտան հետևյալ հնարավորությունները.

1. Վիրտուալ ենթակառուցվածքի անվտանգություն
2. Վիրտուալ հարթակի կառավարում և ճշգրիտ պլանավորում
3. Տվյալների մաքսիմալ պաշտպանություն,
4. Աշխատանքային գործընթացի արդյունավետ կատարողականություն,
5. Աշխատանքային գործունեության հուսալիություն և տվյալների հանդեպ արագ հասանելիություն,
6. Ճկուն, հուսալի և կոմպակտ տվյալների համակարգի առկայություն,
7. Պահուստային տվյալների պաշտպանություն, հետազոտություն, թեստավորում։
8. Վիրտուալ սերվերներում տվյալների արագ որոնում, հետազոտություն, թեստավորում:
9. Տվյալների բազայի մատչելիություն:

Սեմինարի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ` http://on.fb.me/1mbNHO7